Կ. Բ.-ին ծեծի ենթարկելով տեղափոխել է Նուբարաշեն 6 փողոցի 1/9 հասցեի մոտակայքում գտնվող ամայի տարածք և ավտոմեքենայի սրահում Կ. Բ.-ի կամքին հակառակ, բռնություն գործադրելով և սպառնալիքներ հասցնելով սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Արտենի-Արագածավան միջհամայնքային ավտոճանապարհի 5-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 33UT823 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին:
2012 թվականի ընթացքում Հայաստանում գրանցվել է ալկոհոլային թունավորման 1293 դեպք։ Տուժել է նույնքան՝ 1293 մարդ, որից 3-ը մահացել են։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։
Աբովյան փողոցի «Վոյաժ» սրճարանում, իր ծանոթ Տ. Ակունցի հետ հանդիպման ժամանակ, ուրիշի գույքի գաղտնի հափշտակության նպատակով, սեղանի վրայից աննկատ վերցրել է վերջինիս Դ.Մալյան փող. 8 շենքի 43 բնակարանի մուտքի դռան բանալիները, մտածածին պատրվակով դուրս եկել սրճարանից, գնացել Ակունցի բնակարան, հիշյալ բանալիներով մուտք գործել ներս և տիրացել խոշոր չափի՝ 1.521.500 դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդերին…
Հոկտեմբերի 25-ին, ժամը 19.50-ին, Պառավաքար գյուղի մի բնակիչ ներկայացել է ոստիկանության Տավուշի բաժին և կամավոր հանձնել «ԱԿՄ-Ս» ինքնաձիգ և ինքնաձիգի դատարկ պահունակ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.18-ին, մարվել` 20.42-ին: Մ. Ա-ին պատկանող նկուղում այրվել է լվացքի մեքենա և կախովի առաստաղ (4 քմ):
Հոկտեմբերի 25-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից, թիվ 41 երթուղայինում գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1982 թ. ծնված Սուրեն Ա.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որի մեջ եղել են տարբեր քարտեր և փայլուն մետաղից խաչ:
2012թ. հանրապետությունում գրանցվել է արտակարգ իրավիճակի 10 566 դեպք, տուժել է 8 680 մարդ, նրանցից 564-ը զոհվել են, 8 116-ը` վիրավորվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։
Հոկտեմբերի 28-ից 31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ին Վայոց ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ:
Ձեռնարկված հետագա միջոցառումների շնորհիվ` հոկտեմբերի 25-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Էրեբունու քննչական բաժին է ներկայացել ոստիկանների կողմից որոնվող Հրաչ Ե.-ն: Նա խոստովանել է, որ սեպտեմբեր ամսին Կարապետ Կ.-ի հետ գողացել են 4 անսուն և դրանք իրացրել Վարդան Մ.-ի միջոցով:
Օգոստոսի 13-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Աղավնաձոր և Ռինդ գյուղերում տեղակայված «ԱրմենՏել» ՓԲԸ հեռախոսակայանների տարածքից գունավոր մետաղներ են գողացել:
Ըստ հաղորդման՝ 2012թ. դեկտեմբերի 15-ին` ժամը 17։30-ի սահմաններում, իր փաստացի ամուսին Հարություն Հարությունյանը ճանապարհելիս է եղել իր ապօրինի դստերը՝ Մարիամ Գրիգորյանին, որի հեռանալուց հետո բարձրացել է բնակարան և նկատել, որ ննջասենյակից բացակայում է իր 1.000.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա թևնոցը և 300.000 ՀՀ դրամ կանխիկ գումարը։ Նշել է նաև, որ «լիովին համոզված է, որ դա կատարել է Մարիամ Գրիգորյանը»։
Հոկտեմբերի 20-ին, ժամը 22.48-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասում խոտի դեզ է այրվում:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 14.04-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում` «Ասֆալտի գործարան» ՓԲԸ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
37-ամյա Վարդան Ստեփանյանը 2013թ. հուլիսի 30-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Հացիկ գյուղում գտնվող իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է համատեղ ապրող մոր` Վերգուշ Սարգսյանի հետ, որի ընթացքում դիտավորությամբ հարվածներ է հասցրել վերջինիս գլխին ու մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ անզգուշությամբ առաջացնելով մահ:
Իսկ թե իրականում որո՞նք են Արայիկ Պետրոսյանին կալանքի տակ պահելու հիմքերը, հայտնի չէ: Գուցե քննչական մարմինը նրա դեմ այլ ապացույցներ ևս ունի, սակայն չի հրապարակում` գործի հետագա քննությանը չխոչընդոտելու նպատակով:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 14.04-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքում` ասֆալտի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նշված մեդալով պարգևատրվել է նաև նախկինում ԱՄՆ կենտրոնական հրամանատարության համատեղ պլանավորման խմբում որպես ռազմավարական վերլուծաբան ծառայած և ներկայումս ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Մեսրոպ Նազարյանը:
Սպանվածի եղբայրը նախկինում աշխատել է ճանապարհային ոստիկանությունում և,ըստ հարևանների պատմածի, ստահակներն իրենց սև գործն անելուց հետո հեռացել են՝ տնից չտանելով ոչինչ, ինչը ոստիկաններին ենթադրել է տալիս, որ սպանությունը կատարվել է այլ հողի վրա
Հոկտեմբերի 15-ին Դավիթ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ հոկտեմբերի 16-ին հարուցված քրեական գործն ուղարկվել է Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության վարույթ:
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման մեխանիզմների քննարկման, ինչպես նաև խնդրի առնչությամբ քաղաքացիական հասարակությանը հուզող հարցերի համակողմանի և լիարժեք տեղեկատվություն տրամադրելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովի նիստը:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 16.00-ին, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Խորենացու փողոցում վրաերթի է ենթարկել 48-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 25-ին Ավետարանոց գյուղում մասնակցել է Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը:
Դուք պետք է վստահ լինեք, որ ձեր բոլոր հարցերը գտնվում են մեր ուշադրության կենտրոնում, որ մեր սահմանների պահպանության սուրբ գործը միասին ի կատար ենք ածելու և թշնամին միշտ ստանալու է այնպիսի հակահարված, որ չհամարձակվի խանգարել ձեր անդորրը: Ցանկանում եմ ձեզ, որ լինեք ամուր և մենք ձեզ հետ միասին ի վիճակի ենք լինելու լուծել մեր ժողովրդին հուզող բոլոր հարցերը: Դուք հերոսներ եք
Ողջունելով բժշկական կենտրոնի անձնակազմին՝ Մարսելի սենատոր-քաղաքապետը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին մարդասիրական իրենց առաքելությունը բարեխղճորեն կատարելու համար։
Տեր Ասողիկ քահանան շարունակում է պնդել, որ տիրապետում է այն գործիքին, որի միջոցով անսխալական ձևով կարողանում է տարբերակել հայերին ոչ հայերից։
«Այս հարցը բարձրացնում եմ, որովհետեւ մենք ուզում ենք նմանվել քաղաքակիրթ երկրներին, բայց ուշադրություն չենք դարձնում այսպիսի փաստերին: Միգուցե մանրուք թվա, բայց շատ կարեւոր է: Սիրում եմ իմ երկիրը, սրտիցս արյուն է կաթում, որ այդպիսի պայմաններ եմ տեսնում»,-նշել է նա:
Թմրանյութեր պահելու կասկածանրով ավելի քան մեկ շաբաթ առաջ հայ-իրանական սահմանի մոտ ձերբակալված սպորտի նախարար Յուրի Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը պահվում է «Երեւան-Կենտրոն » քրեակատարողական հիմնարկում (ԱԱԾ֊-ում)։
Արամ Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով՝ խոշոր չափերով խարդախության փորձ, և 34-178-րդ հոդվածի երկրորդ մասի 5-րդ կետով՝ կաշառք ստանալու պատրվակով խարդախության փորձ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 02.27-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում այրվում է տնակ: