Հոկտեմբերի 21-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան Աբովյանի Հանրապետության փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել փոսը, ինչի հետևանքով 61-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Արդեն իսկ մի քանի անգամ բարձրացրել եմ հարցս, բայց այն քաղաքացիներին ում հուզում էր այս խնդիրը՝ այդպես էլ լուծում չի ստացել: Մասնավորապես՝ խոսքս վերաբերում է Կոնդ թաղամասի բնակիչներին, Սբ. Հովհաննես եկեղեցու հարակից տարածքում գտնվողներին, որոնց մի մասը գտնվում է իրացման տարածքում, իսկ մյուսը՝ արդեն մի քանի տարի է անորոշության մեջ, ապրում են հակասանիտարական պայմաններում:
Վարդան Սեդրակյանը դատավճռով մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով, այն է՝ քաղաքական գործիչ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի սպանության փորձը կազմակերպելու մեջ, և դատապարտվել ազատազրկման 14 տարի ժամկետով:
Արմեն Ռուստանյանը հայտնեց, որ «Հրաչ Մուրադյան արդարության պահանջ» շարժումը և ՀՅԴ-ն Արամ Խաչատրյանի արձանի մոտից երթ կկազմակերպեն դեպի նախագահական նստավայր և կշարունակեն պահանջել Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտումը:
Սպանություն Վանաձորում :
Ավազակային հարձակումների հեղինակը մի դեպքում էլ փորձել էր բռնաբարել տանտիրուհուն:
Այսօր` հոկտեմբերի 22-ին, ժամը 13-14-ի սահմաններում, ՀՀ Տավուշի մարզում, Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հակառակորդը կրակ է բացել ավոճանապարհով ընթացող մեքենաների վրա:
«Վարդան Պետրոսյանի վիճակը կայուն է, ինքն ամենայն հավանականությամբ վաղը կտեղափոխվի պալատ»,- մեզ հետ զրույցում ասաց Շուշան Հունանյանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել են անմեղ մարդիկ:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն` մինչ գազատար խողովակի վթարավերականգնողական աշխատանքների ավարտը:
Գլուխ էր բարձրացրել խմիչքը: Թե ինչ պատահեց ալկոհոլի չարաշահման արդյունքում, կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Եվ իշխանությունը կիմանա, որ նա ԾԱՌԱՅՈՒՄ Է Ժողովրդին, և ոչ թե Ժողովուրդը՝ նրան:
Վարորդ Ե. Ենգիբարյանի դին ավտոմեքենայից դուրս բերելու համար ժամանել էին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարները, ովքեր հատուկ տեխնիկայի միջոցով կարողացան մեքենան մասնատել, որպեսզի դին տեղափոխվի:
Ճանապարհային ոստիկանները բանակցութունների արդյունքում կարողացել են կանխել կնոջ ինքնասպանության փորձը: Կինը սակայն ոստիկաններին հայտնել է, թե ինքը ոչ ցանկացել է նետել իեն կամուրջից, և ոչ՝մեքենաների տակ ընկնել:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 13.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 86-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածներ չկան, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վերջին տարիներին ահագնացող ուղեղների արտահոսքի միտմանը գումարվել է նաև ընտանիքներով երկարաժամկետ բնակության նպատակով արտագաղթելու միտումը:
Կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների հակազդման վարչության հերթական աղմկալի բացահայտումները:
Համարում ենք, որ սպառվել է այն ողջամիտ ժամկետը, որի ընթացքում ավագանին և քաղաքապետը հնարավորություն ունեին վերլուծելու ստեղծված իրավիճակը և կայացնելու օրինականության հաստատմանը և հանրային շահին միտված որոշումներ: Օրինախախտ երկու պաշտոնյաներին պաշտոնանկ անելու օրինականպահանջը 7-օրյա ժամկետում չկատարելու դեպքում մենք կդադարեցնենք նստացույցը՝ անցնելով ավելի սուր և ակտիվ գործողությունների:
Առանձնապես խոշոր չափի թմրանյութերի ապօրինի շրջանառության և մաքսանենգության համար կալանավորվել է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը:
Ըստ փորձագետների, «ստույգ եզրակացնել, թե տվյալ դեպքում «ադրենալինի» առավել վաղ չներարկումը Ց.Մկրտչյանի մահվան հետ անմիջական պատճառական կապի մեջ գտնվող թերություն կամ բացթողում համարել հնարավոր չէ»:
«ժոդովուրդը» փորձել է Յուրի Վարդանյանի մամլո խոսնակ Սյուզի Բադոյանից պարզել, թե նախարարն ինչպես Է այդ հարցին վերաբերում։ «Նախարարն այդ հանդիպմանը ներկա չի գտնվել, այդ իսկ պատճառով ես չեմ կարող որեւէ բան մեկնաբանել»,- նշել է թերթի մեր զրուցակիցը։
Մարտիրոսյանի բուժման համար վերջերս դրամահավաք էր կազմակերպել, և նա տեղափոխվել էր Գերմանիա` բուժման նպատակով:
«Այն ջահելությունը, որ կար, հիմա Վանաձորում է, երեխաներն այնտեղ են դասի գնում։ Հարմար չէ այստեղ ապրել։ Ձմեռը մեր գյուղում համարյա վեց ամիս է տեղում։ Գյուղը գազաֆիկացված էլ չէ։ Ես ցանկություն էի հայտնել, որ գազաֆիկացման ծրագրի մեջ մտցնեին գյուղը, այն էլ չստացվեց։ Ասացին՝ բնակչությունը քիչէ»։
Սակայն երեկ , ՀՀԿ-ականները «ժողովուրդի» հետ մասնավոր զրույցներում հայտարարում էին, որ Ա. Մկրտումյանի պաշտոնանկության հարցը դեռեւս փակված չէ։ Պարզապես այդ հարցը ձգձգվում Է ավելի լուրջ իրադարձությունների պատճառով։
Հոկտեմբերի 22-ին, ժամը 10.30-ին «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մարզի ծառայության պետից տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. հոկտեմբերի 25-ի գիշերը Սյունիքի մարզում սպասվում է ցրտահարություն (մինչև -10 C):
Վերջինս Հայաստանի ֆուտբոլի միևչեւ տասնինը տարեկանների հավաքականի եւ «Արարատի» գլխավոր մարզիչն է, որը նախորդ տարվա ևոյեմբերին որակազրկվել էր ՀՖՖ կարգապահական կոմիտեի կողմից՝ Կապանի «Գանձասարի» հետ արտագնա խաղում մրցավարին հայհոյելու համար։
Երբ նախօրեին նա գնացել է՝դիմավորելու Բրյուսելից վերադարձող Սերժ Սարգսյաևհն, հենց «Զվարթնոց» օդանավակայանում բախվել է Արթուր Բաղդասարյանի հետ՝նրա հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տեղալով։
Արտուշ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը և 175-րդ հոդվածի առաջին մասով՝ ավազակությունը, իսկ Արկադիա Ներսիսյանին՝ 118-րդ հոդվածով՝ Ծեծը և 175-րդ հոդվածի առաջին մասով: Զինծառայողները կալանավորվել են:
Նախարարի որդին փորձել է սահմանակետով թմրանյութ անցկացնել՝ այն պահելով մարմնի տարբեր մասերում, սակայն բռնվել Է։