Բաժիններ՝

Փարիզի օդանավակայանում բացահայտվել է ՀՀ քաղաքացու՝ Հունաստանի կացության կարգավիճակի արտոնագրի կեղծ լինելը. նա արտաքսվել է

Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ Արթուր Մաթևոսյանը մեղադրվում է կեղծ արտոնագրով այլ երկրի պետական սահմանը հատելու, իսկ Վանաձորի բնակիչ Նորայր Մկրտչյանը՝ դրան օժանդակելու մեջ: Այս մասին գրում է «Փաստինփոն»:

Գործով նախաքննությունն ավարտվել է ու ուղարկվել դատարան:

Այսպես, ըստ մեղադրական եզրակացության՝ Նորայր Մկրտչյանը, տեղյակ լինելով, որ Արթուր Մաթևոսյանը ցանկություն ունի բուժման նպատակով մեկնել Ֆրանսիա, ձեռնամուխ է եղել ուղևորության կազմակերպմանը, որի համար դիմել է Հունաստանի Աթենք քաղաքում բնակվող, քննությամբ դեռևս չպարզված ոմն Վարդանին։ Վերջինս առաջարկել է 2.800 Եվրո գումարի դիմաց, առանց Արթուր Մաթևոսյանի՝ Հունաստանի համապատասխան մարմիններին դիմելու և օրինական կարգով մուտքի թույլտվություն ստանալու, տրամադրել վերջինիս անվամբ Հունաստանի կացության կեղծված արտոնագիր և կազմակերպել դրա օգտագործմամբ ուղևորությունը Եվրոպա։

«Հանցավոր համաձայնության գալով նշված Վարդանի և Արթուր Մաթևոսյանի հետ՝ վերջինիցս 2014 թվականի հունվարին պահանջել ու ստացել է նշված գումարը, ՀՀ քաղաքացու անձնագիրը և 2 լուսանկար, որոնք ուղարկել է Վարդանին՝ Հունաստանի կացության կեղծ արտոնագիր ստանալու համար։

Այնուհետև համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Նորայր Մկրտչյանը 2014 թվականի փետրվար ամսին Հունաստանի Սալոնիկ քաղաքի ավտոկայանի մոտ հանդիպել է Վարդանին և նրանից ստացել Արթուր Մաթևոսյանի անձնագիրն ու վերջինիս տվյալներով Հունաստանի կացության կեղծ արտոնագիրը և 2014 թվականի մարտ ամսին փոխանցել է Արթուր Մաթևոսյանին»:

Վերջինս, ձեռք բերելով կեղծված արտոնագիրը, գնել է Երևան-Մոսկվա, Մոսկվա-Փարիզ, Փարիզ-Մոսկվա, Մոսկվա-Երևան չվերթերի ավիատոմսեր և 2014 թվականի մարտի 21-ին «Զվարթնոց» օդանավակայանից Երևան-Մոսկվա չվերթով մեկնել է ՌԴ Մոսկվա քաղաքի «Շերեմետևո» օդանավակայան, որտեղ, Նորայր Մկրտչյանի ցուցումի համաձայն, կեղծված արտոնագիրը փակցնելով իր՝ ՀՀ քաղաքացու անձնագրում, այն օգտագործելով, 2014 թվականի մարտի 22-ին Մոսկվա-Փարիզ չվերթով մեկնել է Փարիզ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս