ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանն Ազգային Ժողովում, պատգամավորների հետ հանդիպումների, և ՀՀ գլխավոր դատախազությունում, առաջին իսկ խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ ինքը չի առաջնորդվելու յուրայիններ կամ օտարներ սկզբունքով. բոլորն իր համար յուրային են:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Տերյան փողոցից, թմրանյութ պահելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1988 թ. ծնված Արմեն Գ.-ին և 1987 թ. ծնված Նարեկ Ղ.-ին:
30-ամյա Մարատ Մովսիսյանը, վարելով Mercedes մակնիշի 07 FF 707 համարնիշի ավտոմեքենան, Արշակունյաց փողոցում, «Կինոհայրենիքի» խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Տաքսու վարորդի սպանության դեպքի մանրամասներ: Տեսանյութը՝ ՀՀ ոստիկանության կայքէջից:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություններից տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր ի սկզբանե, որ տուժող կողմն էլ պիտի շահագրգռված լինի, որ գործն ինչքան հնարավոր է արագ ընթանա առաջ, որպեսզի, ի վերջո, պարզաբանվի, թե ինչ է տեղի ունեցել: Բայց իմ այդ կարծիքը փոխվում է, ինձ թվում է` տուժող կողմին ձեռնտու են ձգձգումները: Չգիտեմ` ինչու:
Պետությունը կրկին մտնում է քաղաքացու գրպանը. առաջին հարվածը զգում են ՏՏ ոլորտի երիտասարդ մասնագետները, ովքեր այլևս մտածում են երկիրը լքելու մասին:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 16.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 1/3 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 32-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
«Գործը մինչև վերջ բացված չէ: Մենք անպայման պետք է բողոքարկենք, որ գործը մտնի վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանում, իհարկե, խոսելու ենք 100 հազար փոխանցման մասին»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
Մինչ կժամանեին փրկարարներն և ոստիկանները, քաղաքացիներն իրենց ուժերով ավտոմեքենաներից դուրս են բերել 6 վիրավորների և տեղափոխել Ապարանի բժշկական կենտրոն:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները ՀՀ ԱՆ «Էրեբունի» ՔԿՀ-ի մոտից բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 1983 թ. ծնված, նախկինում դատված Իրակլի Ս.-ին:
Մեզանից յուրաքանչյուրն, ով անձնապես առնչվել է հայաստանյան դատաիրավական համակարգին, համոզվել է, որ հանրապետությունում տիրող արդարադատության լիակատար դեֆիցիտի պայմաններում` բացահայտորեն ծաղկում է անօրինականությունը:
1993 թվականին Երևանում կատարված սպանության հետքերով
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանն այսօր էլ ժամանակ չունեցավ մտածելու հրաժարականի մասին: Իր հնարավոր հրաժարականի մասին հարցին երեկ, որդու ձերբակալման շուրջ տարածված տեղեկություններից հետո, նախարարը մամուլի խոսնակի շուրթերով ընդամենը հաղորդել է, թե «զբաղված է, հանդիպումների մեջ է»:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 16.30-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և բախվել ճամփեզրին կայանված «ԿռԱԶ» մակնիշի բեռնատարի:
Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ գերխնդիրը սկզբունքորեն նոր կառույցի ձևավորւմն է, ինչի հիմքում լինելու է նոր ոստիկանը՝ այլ արժեհամակարգով և գործունեության չափորոշիչներով, օրինականության պահապան, ով նախևառաջ քաղաքացի է, ում մեջ պետք է երկխոսեն քաղաքացին ու ոստիկանը, ում առաքելությունը պետք է լինի ծառայությունը օրենքին ու ժողովրդին, իսկ կոչումը՝ իր կերպարով ու գործով հասարակության համար օրինակ ծառայելը:
Հոկտեմբերի 25-ից 29-ին շրջանների մեծ մասում սպասվում է առանց տեղումների եղանակ, Վայոց ձորում և Սյունիքում 27-ին սպասվում են տեղումներ:
Հոկտեմբերի 21-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի գործը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հանձնարարականով վերցվել էՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի հսկողության տակ: Ինչպես հայտնում է կայքը, այսօր` հոկտեմբերի 24 -ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանը նշված քրեական գործով կանչվել է Ա. Թամազյանի մոտ:
Մեղադրող Հարություն Հարությունյանն ասաց, որ իր տեղեկություններով՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է մեկ այլ գործ ամբաստանյալի մասնակցությամբ և առաջարկեց դատական նիստտերը հետաձգել առնվազն մեկ ամսով: Ամբաստանյալ Արթուր Պետրոսյանն էլ, կարծիք հայտնելով հաջորդ նիստին նշանակման օրվա մասին, ասաց, որ իր համար միևնույնն է. «Իմ համար մեկ է, կարաք այսօր էլ դատեք»:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 18.40-ին, «ԲՄՎ-525» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 41 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 86-ամյա տաղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործով դատաքննությունը: 2013 թ. հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ հերթական դատական նիստը, որի ժամանակ դատարանը քննեց Սամվել Դիլոյանի և Արտակ Վերանյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ դատախազ Աշոտ Գրիգորյանին բացարկ հայտնելու վերաբերյալ՝ ոչ պատշաճ քննություն կատարելու հիմքով:
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ առաջին ատյանի դատարանը, կատարելով սույն գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, կայացրել է վեճն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 12.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Բերքանուշ-Դվին ճանապարհի 7-րդ կմ-ին բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի:
ՀՀ գլխավոր դատախազի` 2013թ. հոկտեմբերի 23-ի հրամանով` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանին շնորհվել է արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:
2013 թվականի հոկտեմբերի 25-ին Սյունիքի մարզի տարածքով կանցնեն սառը հոսանքներ, որի հետևանքով գիշերը սպասվում է ջերմաստիճանի կտրուկ անկում՝ մինչև -1°C ցուրտ
Հոկտեմբերի 24-ին, ժամը 15.45-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Ստ. Զորյան փողոցի տներից մեկի բնակիչ՝ 1937 թ. ծնված Շ. Ա.-ը:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս` Անդրանիկի փողոցում նկատել են մի խումբ անձանց:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Բաղրամյան պողոտայից, երթուղային ավտոբուսի սրահից գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1976 թ. ծնված Մհեր Խ.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է կանացի դրամապանակ` գումարով և բանկային ու սոցիալական քարտերով:
ՀՀ արդարադատության նախարարության կողմից հրապարակված տեղեկանքի համաձայն՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից 03.10.2013թ. համաներմամբ ազատվածների թիվը երեկ ժամը 18։00-ի դրությամբ կազմել է 570 մարդ։
«Մեզ հոդվածի բովանդակությունը հայտնի է եղել մի փոքր ուշ, քանի որ մենք տեղյակ չենք եղել դրան: Ու ես այստեղ հայցադիմումի մեջ նշել եմ՝ իմ հարազատները, իմանալով դրա մասին, չեն հայտնել ինձ, ավելի ճիշտ՝ Սուրիկ Խաչատրյանին, քանի որ նա տարել է սրտի վիրահատություն, հետևաբար՝ չեն ուզեցել ավելորդ տեղը անհանգստացնել: Այդ իսկ պատճառով մենք պահպանել ենք տեղեկանալուց հետո մեկամսյա ժամկետի սահամանը»,- ասաց Մարտին Զիլֆուղարյանը: