Բերման ենթարկվելու պահին նրանք Շանթ Հարությունյանի պատկերով գրաֆիտիի վրա են աշխատելիս եղել:
Երեւանում նոյեմբերի 12-ին կդիտվի ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է, 11-ին, 13-15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Դու կարող ես եկեղեցի կառուցել, բայց այն կառուցելուց հետո դարձյալ հայտնվել մեղավոր վիճակում: Եվ սակայն, եթե չես ապաշխարում դրա համար, քո կառուցած եկեղեցին չի կարող հանդերձյալ կյանքում Աստծո ներկայության մեջ տեղ ապահովել:
Սույնով ես` Արմեն Դարբինյանս, որպես ՀՀ քաղաքացի, ճանաչելով Վարդանին և ընդունելով իր ԲԱՐՁՐ արվեստը, իմ անձով և գոյությամբ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ ԵՄ նրա կողմից գործի քննությանը առավելագույնս նպաստելու վարքը և պատրաստակամությունը:
«Ենթատեքստ չեմ տեսնում, տեսնում եմ, որ դատավորը մի որոշում է գրել, որտեղ որևէ հիմք չկա և եզրահանգում է կատարել, որ պետք է Վարդան Պետրոսյանը երկու ամիս գտնվի կալանքի տակ: Ու դա այն մարդն է կայացնում, որ խորհրդատվական սենյակ մտնելուց առաջ ասում է՝ «Մենք որևէ իրավական հիմք չունենք կալանավորելու»:
Մենք պարբերաբար զանգեր ենք ստանում, դեռ երկու օր առաջ հանրահավաքում ես ասացի, որ մենք լրջագույն մտահոգություն ունենք, որ հանձնարարված է մարդկանց, որ քվեարկությունը նկարեն եւ դրա դիմաց վճարվեն:
Ընտրատեղամասերի մոտ պարբերաբար կուտակվում են ոստիկանական ավտոմեքենաներ, իրավապահները, այդ թվում՝ հատուկ ջոկատայիններ, խումբ-խումբ հսկում են տեղամասերը։
Իջեւանի բնակիչները հայտնել են, որ վերոհիշյալ տղամարդը բնակիչների շրջանում հայտարարել է , որ իրենց կրոնական ուղղության անդամները եվրոպական երկրներ մեկնելիս այդ երկրների դեսպանատներում մուտքի վիզայի հետ կապված խնդիրներ չեն ունենում:
Նշավան համայնքում ժամը 17.00-ի դրությամբ քվեարկության մասնակիցների թիվը 587 կամ 37.6% է (քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը` 1561):
Ես իմ անձնական օրինակը բերեմ, մենակ ես իմ մտերիմ բարեկամներից, մտերիմ ընկերական շրջապատից 30 հոգու եմ ճանապարհել… ոչ թե այդքան հոգու, այլ այդքան ընտանիք: Եթե այդ թիվը բազմապատկենք 4-ով, կստանանք 120 մարդ, ով իմ հարազատներից լքել է իմ երկիրը:
Մեկ դեպքի առնչությամբ Արարատի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ Մաքսային միությանն անդամակցելուց հետո ՀՀ օրենսդրությունը պետք է համապատասխանեցվի ՄՄ օրենսդրությանը: 168.am-ը ՀՀ սոցապ նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փոփոխություններ են սպասվում իր ղեկավարած ոլորտում:
Հիշեցնենք, որ Արարատում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են ԲՀԿ-ից Սամվել Բարսեղյանը եւ ՀՀԿ-ից՝ Հայկ Հայկյանը:
Մինչեւ քաղաքացի Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքը, որպես խափանման միջոց ընտրելու թույլտվության վերաբերյալ քննիչի միջնորդությունը խորհրդակցական սենյակում կքննվեր ոմն դատավորի կողմից (չգիտեմ անունը, կարեւոր չէ, ով գիտի ավելացրեք), մի քանի լրատվամիջոց հրապարակել է տեղեկատվություն:
Նոյեմբերի 10-ի ժամը 13.00-ի դրությամբ հանրապետության տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են:
Նոյեմբերի 10-ին, ժամը 12.56-ին ահազանգ է ստացվել, որ Սարալանջի փողոցում՝ երկաթգծի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նա նշանակվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի տեղակալ:
Արարատի մարզի Արարատ համայնքում անցկացվող արտահերթ ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 11.00-ի դրությամբ 2671 կամ 20.21% է (քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը` 13218):
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա:
Արարատի մարզի Արարատ և Նշավան համայնքներում այսօր անցկացվող համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններում առավոտյան ժամը 8.00-ին սահմանված կարգով բացվել են բոլոր ընտրական տեղամասերը:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:
Դեպքի վայր ժամանած շոգեքարշը հրդեհի վայրից հեռացրել է 18 վագոն, որոնցից 9-ը՝ բենզատար ցիստեռն: «Գյումրի» ե/գ կայարանից դեպքի վայր ժամանած շոգեքարշը հեռացրել է մնացած 10 վագոններից 9-ը (1 վագոնը դուրս եկած էր գծից):
Ելնելով վերը նշվածից՝ ՀՀ արդարադատության նախարարից պահանջում եմ անհապաղ ինձ հնարավորություն տալ այցելելու նոյեմբերի 5-ի գործի շրջանակներում կալանավորված անձանց:
Բերդ քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 11-ին կշարունակվի անչափահասի հետ նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալու դեպքի առիթով հարուցված քրեական գործի քննությունը:
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը լրագրողներին ասել է, որ դատարանը հուզական որոշում է կայացրել, առանց որեւէ իրավական հիմքի՝ պատճառաբանելով, որ դերասանը կյանքից զրկել է երկու երիտասարդներին իրենց ծաղկուն տարիքում: Փաստաբանը հայտնել է, որ բողոքարկելու են դատարանի որոշումը:
Պարտքուպահանջի սովորական պատմություն` սպանության փորձի վերջաբանով: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը դուրս է եկել դատարանից եւ ասել, որ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Մարտ ամսին ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանն իր մոտ է կանչում Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Սահականուշ Գրիգորյանին և ասում է, որ տեղի է ունեցել չափազանց լուրջ խախտում` ուսանողը, բացակայելով հանրապետությունից, ստացել է գնահատականներ, և այդ առթիվ կա բողոք Ոստիկանությունում:
Կեսգիշերն անց ի՞նչ հայտնաբերեցին ոստիկանները շատ կասկածելի ավտոմեքենայի վարորդի մոտ: Մանրամասները ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Այսուհանդերձ՝ տեղի ունեցածի կապակցությամբ շտապ պարզաբանում եմ ակնկալում Արդարադատության նախարարից, եւ տեղյակ պահում, որ այսօր, ժամը 22.00-ին կրկին այցելելու եմ «Նուբարաշեն» ՔԿՀ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված իմ լիազորությունների շրջանակներում: