Բաժիններ՝

Արմավիրցին դիլիջանցի ընկերոջը մարիխուանա է հյուրասիրել,նա էլ՝ համաքաղաքացուն

tesankyun.am-ը գրում է. Արամավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ, 1993թ. ծնված Վ.  Հ.-ին  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա 2013թ. օգոստոսի 2-ի երեկոյան Ջանֆիդա գյուղում գտնվող իրենց  տան բակում, ցանկապատի շրջակայքում աճած կանեփի թփից պոկել է տերեւներ եւ 3 գրամ  մարիխուանա տեսակի  թմրամիջոցով  հյուրասիրել   իրեն հյուրընկալված բանակային ընկերոջը՝ Դիլիջանի բնակիչ, 1990թ.ծնված  Հ. Ս.-ին:  Վերջինիս էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ վերոհիշյալ թմրամիջոցը տեղափոխելով Դիլիջան քաղաք՝ 2013թ. օգոստոսի 6-ին  դրանով հյուրասիրել է  իր համաքաղաքացի Ս. Մ-ին՝ վերջինիս պատկանող «Միցուբիսի  Պաջերո» ավտոմեքենայի սրահում:

Վ. Հ-ին եւ Հ. Ս.-ին մեղադրանք է  առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի  266 հոդվածի 1-ին մասով(«Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ(հոգեներգործուն)նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը»): Սույն հոդվածը նախատեսում է 3-7 տարի ազատազրկում:

Դատական տեղեկատվական կայքի համաձայն ՝ նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը եւ  չհեռանալու մասին  ստորագրությունը:

Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է  Տավուշի մարզի առաջինն ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս