Տարվա ընթացքում գիտության ոլորտի հիմնախնդիրներին նվիրված նիստերի և քննարկումների արդյունքում ձևավորված հստակ տեսակետն ամրագրվել է Հանրային խորհրդի 2011 թ. տարեկան հաշվետվության մեջ՝ հետևյալ ձևակերպմամբ. «Հանրային խորհուրդը գտնում է, որ ՀՀ կառավարությունը պետք է վերանայի գիտության ֆինանսավորման կարգը՝ էապես ավելացնելով հատկապես հիմնարար գիտություններին հատկացվող ֆինանսական միջոցները:
Կարևոր է, որ իրականացված աշխատանքը գնահատվում է, բայց այդ գնահատականը մեզ չպետք է հանգստացնի. սա վկայում է այն մասին, որ խնդիրը ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում է, բայց անելիքներ դեռ կան, և միջազգային հանրության, քաղաքացիական հասարակության, համապատասխան մարմինների աջակցությամբ առկա խնդիրները ևս պետք է իրենց լուծումներն ստանան:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Հարսնաքարի» գործով դատական նիստը, որի ընթացքում հարցաքննվեց գործով վկա, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի պահակ Խաչատուր Սարգսյանը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 3-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Դավթաշենի 3-րդ բնակելի զանգվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Հիվանդանոցում երկարատև բուժում ստանալուց հետո՝ արդեն քանի օր է` Ալեքսը վերադարձել է տուն՝ աննկարագրելի հյուծված, գունատ: Երեք ամիս անլույս ապրելուց հետո առնետները գրոհ են սկսել նրանց վարձակալած բնակարանում:
Ըստ ՀՀ ոստիկանության Երևանի վարչության ուղեկցող գումարտակի ավագ ոստիկան Հարություն Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքի, նա ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք է դրսևորել:
Նշենք, որ «Ակադեմիկոս Ս.Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենի մրցույթը տեղի է ունեցել հունիսի 28-ին: Տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտ ներկայացրել էր միայն Պարունակ Զելվեյանը, ով մինչ այժմ ժամանակավորապես կատարում էր տնօրենի պարտականությունները:
Երևանի «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն ՓԲԸ Վիրաբուժագինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Վարուժան Մարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի երկրորդ մասով՝ Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն 2013 թ. ապրիլի 8-ին դատի էր տվել ՀՀ Ազգային ժողովին՝ տեղեկատվության տրամադրումը մերժելու համար։ ԱԺ-ն հրաժարվել էր տրամադրել ԱԺ նախագահի 2012 թ.-ի առաջին կիսամյակի որոշ կարգադրությունների պատճեններ` պատճառաբանելով, թե դրանք պարունակում են աշխատողի վերաբերյալ անձնական տվյալներ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն համատեղ մշակել են ՀՀ Կառավարության որոշման նախագիծ:
ՀՀ զինվորական դատախազությունը նախաձեռնել է ստեղծել աշխատանքային խումբ, որն ուսումնասիրելու է ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերը և իր գնահատական է ներկայացնելու` այդ դեպքերի կապակցությամբ իրականացված քննության արդյունավետության վերաբերյալ: Աշխատանքային խումբը կուսումնասիրի այն քրեական գործերը, որոնցով ամփոփիչ որոշումները կայացվել են 2011թ. հունվարի 1-ից հետո:
Այսօր՝ հուլիսի 2-ին, Ոստիկանության Չարբախի բաժանմունքի աշխատակիցները, բաժանմունքի պետ Նիկոլայ Օհանյանի գլխավորությամբ իրացնելով օպերատիվ տվյալները, կեսօրին Ոստիկանության Չարբախի բաժանմունք են բերման ենթարկել Արարատյան 24 տան բնակիչ, 30-ամյա Մարգար Գզիրյանին:
Երեխայի նկարագրությամբ հայրը փնտրել է այդ կնոջը և Գյումրիի Պ. Սևակի փողոցում, եկեղեցու մոտ, հայտնաբերելով նրան՝ վերցրել է հափշտակված ականջօղերը, որոնք եղել են 2 զույգ: Ոսկյա զարդերը վերցնելուց հետո այդ կինը դիմել է փախուստի:
«Բնապահպանության ոլորտում ատկատներ չկան, հիմնականում աշխատանքներն իրականացվում են Սևանի հարցերով տաբեր ծրագրերի շրջանակներում, որոնք «բաց» են»,- հավաստեց փոխնախարարը:
Արարատյան Հայրապետական թեմի կոչը լայն հասարակությանը՝ թույլ չտալ կառավարելի դարձնել սեփական ենթագիտակցությունը նեղ խմբային շահերը հետապնդողներին:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հուլիսի 2-4-ին շրջանների զգալի մասում առավելապես օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 5-6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Այսօր՝ հուլիսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ, 62-ամյա Սամվել Գասպարյանը, վարելով ВАЗ 2106 մակնիշի 31 ՏԼ 415 համարանիշի ավտոմեքենան, Մարտունի քաղաքի Պռոշյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պարսպին:
30-ամյա Մեղեդի Մարդիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրանսգրքի 325-րդ հոդվածի առաջին մասով՝ փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը:
Հուլիսի 1-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Ծաղկաձոր քաղաքում կայանված տեղից անսպասելի շարժվել է հետ:
Հունիսի 26-ին, ժամը 17.26-ին, ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ էր ստացվել, որ 1972 թ. ծնված Մեսրոպ Խ.-ն մի բուժհաստատությունից պայուսակ է գողացել:
Գնդապետ Արտակ Բուդաղյանին որպես տուժող ճանաչելու մասին միջնորդության քննարկումը ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հետաձգել է հունիսի 24-ին, սակայն դա չի նշանակում, որ գնդապետին անպայման մեղադրանք է առաջադրվելու:
Ոստիկանները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ բերման են ենթարկել 1987 թ. ծնված Աննա Պ.-ին:
«Թողեք այդ գնահատականը մեր գյումրեցին տա, մեր հասարակությունը տա, պետք չի որևէ կարծիք վերցնել, և ես կխնդրեի լրատվամիջոցներին հեռու մնալ նման որակավորումներից և լուրջ չընդունել այդ ամենը:
Ալեքսանդր Տիմոշենկոն երկրի խորհրդային շրջանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի որդին է և այսօրվա դրությամբ համարվում է ամենաազդեցիկ բելառուս «օրենքով գողը»։
«Էկոար» ընկերության տնօրեն Խաչատուր Կարապետյանը մեզ տեղեկացրեց, որ իրենց ընկերությունը այլևս պատասխանատու չէ Արաբկիր վարչական շրջանի աղբահանության համար
ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության ծառայության պետի հրամանով օրերս արգելվել է «Պանացեա» ՍՊԸ-ի կողմից «Նարինե կաթնաթթվային մթերք» և «Նարինե բակտերիալ խտանյութ» արտադրատեսակների արտադրությունը:
Հունիսի 29-ին, ժամը 23:55-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի «Արմենիա» հյուրանոցային համալիրի բացօդյա սրճարանում, Կնունյանցների փողոցի թիվ 28 շենքի N բնակարանի բնակիչ, 1977թ. ծնված Ա. Բ-ն, վիճաբանության ժամանակ, ձեռքերով հարվածներ է հասցրել Ստեփանյան փողոցի թիվ 23 շենքի N բնակարանի բնակիչ, 1977թ. ծնված Դ. Խ-ին:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը վաղը` հուլիսի 2-ին, կմեկնի ԱՄՆ` մասնակցելու Կալիֆոռնիայի նահանգի Լոս Անջելես քաղաքում հուլիսի 3-7-ը կայանալիք Հայ բժիշկների համաշխարհային 11-րդ համագումարի աշխատանքներին։
Նախորդ դատական նիստի ընթացքում Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը ներկայացրել են իրենց հայցը, իսկ Գագիկ Ջհանգիրյանի ներկայացուցիչ Վահե Հովսեփյանը հանդես է եկել հայցի վերաբերյալ առարկություններով: