Հուլիսի 8-ին, ժամը 05.00-ից մինչև ժամը 08.20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ ավտոմեքենայի վարորդը Երասխ-Երևան ճանապարհի 48-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1967 թ. ծնված Լյովա Խաչատրյանին, որը տեղում մահացել է, իսկ վարորդը դիմել է փախուստի:
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունից Աշտարակի բաժնում նյութեր են ստացվել, որ մայիսի 20-ին, ժամը 04.45-ին, Աշտարակ քաղաքում գործող բենզալցակայանի աշխատակցին «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը 30 լիտր բենզինի համար վճարել են կեղծ 5000 ՌԴ ռուբլի և նրանից ստացել 45.000 դրամ մնացորդ:
Նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ տեղի ունեցած դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի նկատմամբ, ՀՀ զինդատախազությունը ներկայացնում է քրեական գործով առգրավված զենքերի վերաբերյալ տեղեկատվությունը:
Հուլիսի 8-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Հրազդան քաղաքի 22-ամյա բնակիչ Կարեն Զախարյանին մեղադրանք է առաջադրվել 2012թ. մայիս-օգոստոս ամիսների ընթացքում անչափահաս Վահե Բալասանյանի նկատմամբ բռնություն գործադրելով և դրա գործադրման սպառնալիքներով, վերջինիցս շորթման եղանակով 110.000 և 104.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա շղթա և խաչ հափշտակելու համար:
Ժամը 18:00-ի սահմաններում Հալաբյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում՝ մարզահամերգային համալիրի դիմաց, բախվել են Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ Գևորգ Ավագյանի վարած ВАЗ 21099 մակնիշի 01 OS 941 համարանիշի և Երևանի բնակիչ Վիգեն Հովհաննիսյանի վարած ГАЗ 32213 մակնիշի 22 11 S համարանիշի ավտոմեքենաները:
Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը դեռ չի շտապում Սյունիքի նոր մարզպետի՝ Վահե Հակոբյանի մասին կարծիք հայտնել:
Տեղում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ դեպքի ժամանակ տեղանքում բացի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից, եղել է նաև «Ջիպ» մակնիշի մեկ այլ ավտոմեքենա, որը հետապնդել է Մերսեդես մակնիշի մեքենային, խոսվում էր նաև այն մասին, որ հնչել են կրակոցներ, իսկ վարորդը բարեկամական կապ ունի ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ:
Հուլիսի 9-10-ին` գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 11-13-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Հուլիսի 8-ին, ժամը 03.48-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի սարերում կորել է քաղաքացի:
Փոխադրումների ոլորտում այսօր առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք արմատական փոփոխություններ են պահանջում: Շուրջ 65 փոխադրող կազմակերպություններ պատրաստվում են իրականացնել գործադուլ:
Ժամը 08:20-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազագն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի ճանապարհահատվածում մահացած անձ կա:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը վարույթ է ընդունել նորածնի հերթական սպանության գործը:
Եգիպտոսում և Թուրքիայում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները, քաղաքացիական շարժումներն ու բողոքի ցույցերը զգալիորեն ազդել են հայ զբոսաշրջիկների այցելությունների թվի վրա:
Ըստ գյումրեցիների, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր տղայի աներձագն է վթարի է ենթարկվել՝ բախվելով առևտրի տաղավարներին:
Կապանի հրշեջ փրկարարակն ջոկատը Mersedes մակնիշի ավտոմեքենայից դուրս է բերել վարորդին և 4 ուղևորներին, որոնցից երկուսը անչափահաս երեխաներ են: Նրանք բոլորը տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն:
Համապատասխան բժշկական բարձրագույն կրթություն ունեցող անձի կողմից ապօրինի աբորտ կատարելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:
Հուլիսի 7-ին, ժամը 14.32-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղի մոտակա բլուրին այրվում է Սրբ. Հովհաննես մատուռը:
«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ ՀՔԾ քննիչ Սամվել Տոնոյանը վերջերս նշանակվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետ:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Դ. Գալստյանը ՃՈ աշխատակիցներին հայտնել է, որ իր հետ մեքենայում եղել է ուղևոր և իրենք հրաժարվում են բժշկական օգնությունից:
2009 թվականի նոյեմբերի 10-ին Սիսիանի Նորավան գյուղում տեղակայված զորամասում մահացած` պաշտոնական վարկածով ինքնասպանություն գործած զինծառայող Սերգեյ Մանուկյանի մայրը դիմել է Եվրադատարան և պահանջում է, որպեսզի բացահայտվեն իր որդու մահվան իրական պատճառները:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Նելլի Սիմոնյանի գործը: Համաձայն մեղադրական եզրակացության՝ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ գիտակցելով կեղծ տեղեկատվություն տրամադրելու հանգամանքը, 2013թ. ապրիլի 8-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում իրականությանը չհամապատասխանող հաղորդում է տվել այն մասին, որ 2013թ. ապրիլի 5-ին Երևան քաղաքի Կորեայի Ձորում Արծրուն անունով անձնավորությունը բռնաբարել է իրեն:
Հուլիսի 7-ին, ժամը 00.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Յաղդան գյուղի բնակչուհի` 1997 թ. ծնված Լիլիթ Պողոսյանը դուրս է եկել տանից և չի վերադարձել:
Հուլիսի 7-ին, ժամը 08.41-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 01.46-ին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն ուղևորվելիս՝ Շուլավերի բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ԱԻ արձագանքման խումբը: Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նելսոն Ստեփանյան փողոցի թիվ 1 հասցեում:
Մոլդովայի և Հայաստանի օմբուդսմենների գրասենյակները պահպանել են մշտապես կայուն համագործակցության և փոխադարձ աջակցության հարաբերություններ, և Խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի հայտարարությունները չպետք է երկու հաստատությունների միջև գժտության պատճառ հանդիսանան:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:
Վաղը` հուլիսի 7-ին, Վարդավառի օրվա առիթով Սիրահարների այգում տեղի են ունենալու բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ: Այս մասին 168.am-ին տեղեկացրեցին «Վարդավառ 2013»-ի կազմակերպիչներ դիզայներ Արա Ասլանյանը և MAROG Marketing-ը:
Նա ներկայում ևս շարունակում է ճնշումները. հիմա էլ ստիպում է Գորիսի ալրաղացի տնօրենին գնել իր տունը:
Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի բնակիչ Արթուր Վարդանյանին պատկանող 46 անասնագլուխ հարկադիր մորթի է ենթարկվում, քանի որ կենդանիների մոտ բրուցելոզ հիվանդություն է հայտնաբերվել: