Հուլիսի 9-ին, ժամը 22.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած թափանցող վնասվածք» ախտորոշմամբ Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի թիվ 51 տնից բուժօգնության է տեղափոխվել նույն տան բնակիչ, 1979 թ. ծնված Արթուր Գ.-ն, որն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Պետրոսյանը, ով նախաձեռնել էր հաշվեհամար բացել կարկուտից տուժած Արմավիրի բնակիչներին օգնելու համար, ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել է, որ ուրբաթ օրը հաշվեհամարին 80 միլիոն դրամ է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հուլիսի 3-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել Վեդի քաղաքի Թումանյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան փախցնելու մասին:
Յուրիկ Դ.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, իր անձնական օգտագործման «Մերսեդես E-124» մակնիշի տաքսի ավտոմեքենայով «Կասկադ» կոչվող տարածքից երկու անհայտ երիտասարդների տեղափոխել է Մուշավան գյուղ, սակայն գյուղի սկզբնամասում գտնվող ամայի վայրում մեքենայի ետնամասում նստած երիտասարդը ձեռքերով բռնել է իր պարանոցը, իսկ առջևում նստածն իր վերնաշապիկի գրպանից բացահայտ հափշտակել է 58.000 դրամ, 100 ՌԴ ռուբլի և 2 ԱՄՆ դոլար, որից հետո դիմել են փախուստի:
Ամբաստանյալի աթոռին է հայտնվել Մասիսի «Գեղարվեստի դպրոց»-ի տնօրենը։
Արարատյան դաշտավայրում ուղղակի աղետալի վիճակ է ստեղծվել: Մի քանի հարյուր ձկնաբուծական տնտեսություններ ունենք, որ վաղը նույնպես խնդրի առաջ են կանգնելու: Ունենք նաև 700 անօրիական հորեր, որոնք քարտեզագրման արդյունքում արձանագրվել են:
Գյումրիում դարձյալ հնչել են կրակոցներ, տեղի է ունեցել վիճաբանություն և դանակահարություն, ինչից տուժել է Գյումրիի բնակիչ, Արթուր անունով 34-ամյա մի քաղաքացի:
Շենավան, Հարթավան, Արագած, Վարդենուտ, Արայի, Ծաղկաշեն, Քուչակ գյուղերի բնակիչները ճանապարհը փակել են և չեն թողնում, որպեսզի ավտոմեքենաները շարժվեն:
Հուլիսի 10-ին, ժամը 00.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հարավ-արևմտյան Բ-2 թաղամասի թիվ 131 շենքի 9-րդ հարկի բնակարանի բնակիչ` 1987թ. ծնված Գ.Ստեփանյանը գտնվելով հոգեպես անհավասարակշիռ վիճակում, պատշգամբում այրել է անկողնային պարագաներ:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում օրերս հաղորդում էր ստացվել Թևոսյան փողոցի թիվ 1 հասցեում կայանված, տաքսի ծառայություններից մեկին պատկանող մի շարք ավտոմեքենաներից 1970 թ. ծնված Սերգեյ Մ.-ի, նույն թվականին ծնված Վահան Ա.-ի և 1987 թ. ծնված Գոռ Հ.-ի կողմից գազի 4 բալոններ և տարբեր ավտոպահեստամասեր գողանալու և հիմնարկությանը 5.000.000 դրամի նյութական վնաս պատճառելու մասին:
Սամվել Մխիթարյանին և Արա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք երկու և ավելի մարմնավաճառների օգտագործելով, Երևան քաղաքում գտնվող X հյուրանոցային համալիրն օգտագործել են պոռնկությամբ զբաղվելու համար` ապահովելով մարմնավաճառների անվտանգությունն ու վերջիններիս պոռնկությամբ զբաղվելու համար պայմաններ:
Նազրանում իրականացված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալվել է 23-ամյա «օրենքով գող» Խամզատ Աուշևը, ով հետախուզվում էր զինված կողոպուտ կատարելու մեղադրանքով։
Հայաստանցիները կոռուպցիայի դեմ պայքարում ոչ իշխանություններին են հավատում, ոչ իրենք իրենց ուժերին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մի քանի օր առաջ Հայաստանի քաղաքացիներին կոչ էր արել զերծ մնալ Եգիպտոս այցելություններից:
Երևանի ավագանու որոշման համաձայն՝ կայանումը ժամը 00:00-ից մինչև 08:00 անվճար է, սակայն «Փարկինգ սիթի սերվիս»-ը ցանկանում է տուրքերը գանձել ժամը 08։00-ից սկսած
Արմավիրի մարզի սահմանամերձ Ջրառատ գյուղը դատարկվում է: Ջրառատցի Սուրեն Քոչարյանն ասում է արագիլները գյուղում մարդկանցից շատ են: Բոլորն էլ մեկնում են արտերկիր աշխատանք փնտրելու, գյուղում ոչ մի բան չկա, գյուղատնտեսությամբ զբաղվելու էլ իմաստ չկա:
Սողանքային աղետից հանրապետության սոցիալ-տնտեսական կառույցներին հասցված ուղղակի վնասը կազմում է 19,395 մլրդ. դրամ, իսկ պոտենցիալ վնասը` 23,985 մլրդ. դրամ:
Էրզրումում բռնաբարության փորձ կատարողը ձերբակալվել է Ռուսաստանում Ռուսաստանը արտահանձնել է հայրենիքում բռնաբարության փորձ կատարելու մեջ կասկածվող Թուրքիայի քաղաքացուն:
Շտապ օգնությունը հասնելով նշված վայր էլեկտրագնացքի տակ հայտնաբերել է տղամարդու դի և այդ մասին ահազանգել Ոստիկանության Շենգավիթի բաժին: Այս պահին ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ-քննչական խումբը՝ քննիչ Ցոլակ Պողոսյանի գլխավորությամբ, տեղում աշխատանքներ են կատարում՝ պարզելու դեպքի հանգամանքները, մահացածի և էլեկտրագնացքի վարորդի ինքնությունը:
Քիչ առաջ տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել:
Ա.Բուդաղյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Հարցին, թե ի՞նչն է հանգեցրել նման դեպքի, Էմիլ Բուղադյանը պատասխանել է. «Հանգեցրել է այն, որ [դեպքին նախորդած խնջույքի ժամանակ] Ավետիքին շատ են գովել, նա [Սուրիկ Խաչատրյանը] դա չի կարողացել տանի։ Ավետիքը եղել է Լիսկայի մեքենայի մեջ, ինքը և իր թիկնապահը մեքենայի մեջ ծեծել են Ավետիքին, հետո մեքենայից իջեցրել են պոլկի մոտ։
Քրեական գործ է հարուցվել փաստաբան Լեւոն Գյուլումյանի կողմից վկային ցուցմունք տալուն հարկադրելու դեպքի առթիվ։
Շիրակի մարզի Կարմրաքար համայնքի ղեկավար, ՀԱԿ անդամ Գագիկ Վահրադյանը պաշտոնից ազատման դիմում է գրել և մեկնել Ռուսաստանի Դաշնություն` արտագնա աշխատանքի:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ Երևանի «Քենդլ» արագացուցչային հետազոտությունների ինստիտուտում տեղի է ունեցել «Քենդլ» նախագծի համակարգող խորհրդի նիստը:
Գյուղում որևէ մեկը չի հավատում ինքնասպանության վարկածին, ավելին՝ գյուղի բոլոր բնակիչները պատրաստակամ են ոտքի կանգնելու, վերջ տալու բանակում անօրինականություններին.
Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածում, հունիսի 1-ին սպանված Ավետիք Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իր զարմանքն է արտահայտել մյուս որդուն՝ Արտակ Բուդաղյանին մինչ օրս տուժող չճանաչելու եւ նրան որպես մեղադրյալ ներգրավելու հնարավորության մասին հնչած հայտարարությունների կապակցությամբ:
Հուլիսի 8-ին Մարտակերտի շրջբուժմիավորումից ոստիկանության շրջբաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ սրունքի պատռված վերքով իրենց մոտ է տեղափոխվել Դ. Անհաղթ փողոցի N տան բնակիչ, 1963թ. ծնված Ա. Ա-ն, հայտնում է ԼՂՀ կառավարությանն առընթեր ոստիկանության կայքը:
Վահե Հակոբյանի նշանակումից հետո թափուր կմնա ԱԺ-ի թիվ 38 ընտրատարածքից մեծամասնական կարգով ընտրված պատգամավորի մանդատը, որը 2004թ. ի վեր զբաղեցրել է Հակոբյանը:
Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում բախվել են Տարոնիկ գյուղի բնակիչ 29-ամյա Արմինե Մուրադյանի վարած Ford մակնիշի 34 TL 773 համարանիշի և Արմավիրի մարզի Արարատ գյուղի բնակիչ 33-ամյա Արմեն Կարապետյանի վարած ГАЗ 24 մակնիշի 12 ՍՏ 214 համարանիշի ավտոմեքենաները: