2012թ. օգոստոսի 20-ից ոստիկանության Արագածի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասի (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) և 325 հոգվածի 1-ին մասի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով միջազգային հետախուզում էր հայտարարվել 1977 թ. ծնված Ասլան Ռզգանի Հասանյանի նկատմամբ:
Համաշխարհային բանկի ներկայացուցիչները Հայաստանում իրականացնում են վարկային ընթացիկ ծրագրերի արդյունքների գնահատում և մոնիտորինգ։ Այսօր կայացած հանդիպման ընթացքում նրանք ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին ներկայացրեցին երկշաբաթյա առաքելության արդյունքները, քննարկեցին առաջիկա ծրագրերը։
Այսօր ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում տեղի ունեցավ Մարդու իրավունքներ պաշտպանի աշխատակազմի կողմից մշակված «Խտրականության մասին» օրենքի նախագծի քննարկում:
Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն եւ հարցաքննվել։ Այս մասին հայտնում է հատուկ քննչական ծառայությունը։
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հաստատել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի դիմումը` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ:
Սեյրան Օհանյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Կոնստանտին Օբոլենսկիին` ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ-ում հավատարմագրված Շվեյցարիայի Համադաշնության ռազմական կցորդ, փոխգնդապետ Սիմոն Օիգստերը:
Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, սակայն ըստ տեղեկությունների, վթարի պատճառը եղել է այն, որ վարորդի ուղղությամբ ընթանալիս է եղել ГАЗель մակնիշի ավտոմեքենա և Isuzu-ի վարորդը փորձել է շրջանցել նրան, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել վթարը:
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է Ղ.Մկրտչյանի կողմից մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:
Գալուստ Սահակյանն, ինչպես միշտ, իր ամպլուայի մեջ է: Նրա ասածից որևէ բան հասկանալու մի քանի փորձից ստացվում է, որ իշխանությունը կարող է հասարակության հետ անել՝ ինչ ուզում է, սակայն լրատվամիջոցները, ովքեր կլուսաբանեն դա, անբարոյական են և «ջուր են լցնում թշնամու ջրաղացին»:
Այսօր՝ մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13.30-ի սահմաններում Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի 226-րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակիչ 55-ամյա Գևորգ Էլբակյանի վարած Mercedes մակնիշի 18 ՍՕ 181 համարանիշի, Արարատի մարզի Հովտաշատ գյուղի բնակիչ 47-ամյա Մայիս Մակարյանի վարած ГАЗ 24 01 մակնիշի 19 ԼՕ 989 համարանիշի և Գորիս քաղաքի բնակիչ Արման Օհանջանյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Բանակում պարենային պահեստում ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում նախորդ տարվանից կալանքի տակ գտնվող Կապանի Մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանի խափանման միջոցը փոխվել է՝ ելնելով առողջական վիճակից:
Համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որտեղ երևում է, թե մանկատան դաստիարակչուհին գոտիով և ոտքով ինչպես է ծեծում 7-8 տարեկան երեխաներին՝ ակնհայտորեն հաճույք ստանալով իր դաժանությունից։
Մայիսի 16-ին, ժամը 14.00-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձորի 3-րդ մաս թաղամասի գերեզմանատանը ոմն Հակոբիկ թմրամիջոց է պատրաստում:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածու Դանիել Իոաննիսյանը մայիսի 10-ին դիմել էր ԿԸՀ՝ խնդրելով անվավեր ճանաչել Երևանի ավագանու ընտրությունները և կայացնել վերաքվեարկություն նշանակելու մասին որոշում։
Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել մայիսի 14-ին արձանագրված ծանր հետևանքներով Ճանապարհատրանսպորտային պատահարի վերլուծության արդյունքներին նվիրված արտահերթ խորհրդակցություն, որը վարում էր Արմեն Երիցյանը:
Մայիսի 18-ին՝ հատկապես գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսին, առանձին շրջաններում, 21-22-ին շրջանների զգալի մասում, 19-20-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, 19-22-ին առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Մայիսի 17-ին, ժամը 10.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ին պատկանող շենքում հրդեհի նշաններ են նկատվում:
Մայիսի 17-ին, ժամը 00.50-ին, ՀՀ ԱԻՆ Արտաշատի ՀՓՋ-ից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արտաշատ քաղաքի նախկին «Հայկոպ» բազայի շենքն այրվում է:
Մայիսի 17-ին, ժամը 01.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեից` «Սպայկա» ՍՊԸ-ին պատկանող շենքից ծուխ է դուրս գալիս:
ՀՀ ոստիկանապետի հրամանով Ոստիկանության գնդապետ Սեյրան Մարտիրոսյանը ազատվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պետի պաշտոնից և Վ. Գասպարյանի հրամանով նշանակվել ոստիկանության Նաիրիի բաժնի պետ:
Հայտնի է «օրենքով գողերի» լիակատար ցուցակը, որը մինչ 1994թ. չկար իրավապահպան մարմինների տրամադրության տակ:
Այսօր մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա էին կազմակերպել Կառավարության շենքի դիմաց: Բնակիչները բողոքում էին գազի գնի հնարավոր թանկացման դեմ: Բողոքի ակցիային ներկա էր նաև մի պապիկ, ով մի քանի անգամ ընթերցեց կառարությանն ուղղված իր բանաստեղծությունը:
Մայիսի 6-ին՝ ընտրությունների հաջորդ օրը, Քոչարի 19 շենքի բնակիչներն առավոտյան արթնացել են ատամնատեխնիկական գրասենյակի ոչ բնակելի տարածքի սեփականատեր Հ. Գրիգորյանի կողմից նախաձեռնած քանդման աշխատանքների աղմուկից:
ՀՀ գլխավոր դատախազի զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության հարցերով խորհրդական Սոնա Տռուզյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է պայմանավորված գործով մեղադրողի փոփոխությունը:
Մայիսի 16-ին ոստիկանությունում տեղի ունեցավ ոստիկանության ծառայողների և «Գելլափ Ինթերնեյշնլ» Ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության աշխատակիցների հանդիպում, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը երբևիցե չի խորշել օրենքով սահմանված կարգով և օրենսդրությամբ լիազորված մարմիններում յուրաքանչյուր դեպքով կատարված հետաքննության կամ նախաքննության բազմակողմանիության, լրիվության և օբյեկտիվության վերաբերյալ քննարկումներին մասնակցելուց»
Մայիսի 15-ին` Վանաձորում, «Ղշլաղ» թաղամասում, սպանվել է Թովմա Մաթևոսյանը՝ Հրանտ Մաթևոսյանի եղբոր որդին: Թ. Մաթևոսյանը ահնիձորցի էր, աշխատում էր Մոտկորի անտառտնտեսությունում՝ որպես անտառապետ:
«Մեր հասարակության բոլոր խավերում գերակշռում է այսօր ամբոխային` այժմեական կարիքներն անհապաղ բավարարելու մոլուցքը, որը խզել է կապն անցյալի հետ և ունակ չէ տեսնելու անգամ ոչ հեռավոր ապագան»
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, այսօր անփոփոխ է թողել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի, նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը: