Բռնաբարության, ավազակության մեջ մեղադրվող ոստիկանի խոսքով՝ իր ճկույթը ոստիկանությունում կոտրել են (տեսանյութ)

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակեց ցուցմունք տալ բռնաբարության, ավազակության, ավտոմեքենային առանց հափշտակության նպատակի տիրանալու, անձի առևանգման և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ մեղադրվող ոստիկան Է. Վարագյանն:

Դատարանում ամբաստանյալը նախ հայտարարեց, որ տուժողը յուրաքաչյույր դատական նիստից հետո սպառնում, վախեցնում է իր ընտանիքի անդամներին: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանն էլ հրապարակեց ամբաստանյալի մոր դիմումը, ով հայտնել էր, յուրաքանչյուր նիստից հետո տուժողը հարձակվում է իրենց վրա. մայրը նամակում նշել էր նաև, որ տուժողն իրենցից գումար կամ իրենց պատկանող գումար է պահանջել՝ իր ցուցմունքը ետ վերցնելու համար:

Դատավորի հարցին ի պատասխան՝ տուժողն ասաց, որ կողմից սպառանլիքներ չեն եղել: Դատավորն էլ ասաց, որ եթե ամբաստանյալի հարազատների նկատմամբ սպառնալիքներ են հնչեցվել, ապա նրանք կարող են դիմել իրավապահ մարմիններին:

Ամբաստանյալ Է. Վարագյանը դատարանում նախորդ անգամ հայտնել էր, որ տուժողին պատկանող բնակարանում շինարակական աշխատանքներ է կատարել, ապա երբ դրանք դադարեցվել են, տուժողն իրեն գումար է պարտք մնացել, և որոշ ժամանակ չի կարողացել ստանալ այդ գումարը, ապա տուժողը իրեն ասել է, որ գումարային որոշակի խնդիրներ ունի, հետագայում կվերադարձնի այն: Ըստ ամբաստանյալի՝ իրենք շփվել են համացանցով:

2012թ. իր խոսքով, ամբաստանյալն ընդունվել է Ոստիկանության ուսումնասկան կենտրոն, դասընթացների մասնակցելուց հետո աշխատանքի է անցել որպես ոստիկան, ունեցել է բազմաթիվ պատվոգրեր, աշխատել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Ամբաստանյալն ասաց, որ 2013թ. սեպտեմբերի 21-ին եղել է իր ընկերուհու հետ, փորձել է մասնացկցել Նունե Եսայանի համերգին, սակայն ինքնը վատ է զգացել, չի կարողացել երկար ժամանակ մնալ այնտեղ: Ամբաստանյալն ասաց, որ ընկերուհու հետ գնացել է իր տուն, ընկերուհին մնացել է իր տանը՝ իրեն խնամելու համար: Հաջորդ օրն էլ եղել է քաղաքում, դեղորայք. ապրանք է տարել իր ծանոթներից մեկին, ապա կրկին գնացել է իր բնակարան (ըստ մեղադրական եզրակացության՝ դեպքը տեղի է ունեցել 2013թ. սեպտեմբերի 22-ին):

Ամբաստանյալն ասաց, որ 2013թ. սեպտեմբերի 24-ին աշխատանքի է եղել, որտեղից էլ իրեն տարել են Ոստիկանության կենտրոնի բաժին, որտեղ ձեռնաշղթաներ են հագցրել: Նա ասաց, որ իրեն ոստիկանությունում ծեծի են ենթարկել, կոտրել են ճկույթը: Իր տան խուզարկությունն էլ, ըստ նրա, օրենքի խախտմամբ է կատարվել:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս