«Երբեք կոչ չեմ անի կտրել Ռուբեն Հախվերդյանի ականջները, , կոչ չեմ անի բոյկոտել նրա համերգները, որովհետև նա` որպես երգիչ, արվեստագետ, որպես հասարակական գործիչ, իր մահկանացուն կնքեց Ազատության հրապարակում` ուրանալով հայկական երկրորդ պետությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»
«Շարմ» հոլդինգի գլխավոր տնօրեն Ռուբեն Ջաղինյանը Սերժ Սարգսյանի հրամանագրով 6 տարի ժամկետով նշանակվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 11 մարդ է դիմում ներկայացրել:
Ս. Աբրահամյանը հավատացած է, սակայն, որ այս իշխանության պարագայում Մարտի 1-ի բացահայտումը հնարավոր չէ։
Փետրվարի 28-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը խոսել էր Ազգային Ժողովի պատգամավոր Հրանտ Գրիգորյանի հետ, ով հայտնել էր, որ արդեն տեղյակ է դեպքի մասին և խոստացել է հնարավորինս աջակցել ընտանիքին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել են 1995 թ. ծնված Արմեն Պ.-ն, 1996 թ. ծնված Ալբերտ Վ.-ն և 1995 թ. ծնված, նախկինում դատված Աղաս Բ.-ն:
«Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանի հարցաքննությունն արդեն ավարտվել է և նա, օգտվելով իր իրավունքներից, հրաժարվել է ցուցմունքներ տալուց։
Մարտի 1-ին ժամը 08.28-ին Երևանի «Սուրմալու» տոնավաճառում բռնկված հրդեհը մարվել է ժամը 08.41-ին:
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +6…+70C (նորման՝ +5.40C), որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -4…-60C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +18…+200C
Սալբի Ղազարյանը հերթական անգամ հրավիրվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության:
Բոլոր 6 մեղադրյալներն էլ ասացին, որ ցուցմունքներ կտան դատավարության ավարտին։
Իրեն բռնաբարելու և պարբերաբար սպառնալիքներ տալով ինքնասպանության փորձի հասցնելու վերաբերյալ ոստիկանությունում կեղծ տեղեկություններ տալու համար ամբաստանյալի աթոռին է հայտնվել Կարինեն (անունը փոխված է):
Հայերը բացառիկ մեծ ներդրում են ունեցել կայսրության գրեթե բոլոր գործառույթներում` պալատական, վարչական, դիվանագիտական, դատական, զինվորական, բանկային, արդյունաբերական, նաև` ճարտարապետության, լուսանկարչության, թատրոնի, երաժշտության, կերպարվեստի, կիրառական արվեստների ու սպորտի մեջ: Ցավոք, նմանօրինակ հայ գործիչներից բոլորի մասին չէ, որ մենք գիտենք:
Հայաստանում ընտրական գործընթացները թարս են` սկսվում են ընտրություններից հետո։ Հենց ընտրությունները վերջանում են, բոլորը հիշում են, որ Հայաստանում երկու ավանդույթ կա, որոնք միշտ պահպանվում են` իշխանությունները կեղծում են ընտրությունները, ընդդիմությունն էլ միշտ չի ընդունում դրանց արդյունքները։
Վրաերթից հետո վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածներին տեղափոխել է Մալաթիա բժշկական կենտրոն, որտեղից Ն. Ավետիսյանը տեղափոխվել է թիվ 3-րդ բժշկական կենտրոն:
ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի տեղեկացմամբ, ԱԽ-ն որոշել է դիմել Հայաստանի Հանրապետության նախագահին` Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ալեքսանդր Մերանգուլյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ:
Հայաստանի Հանրապետության Ճանապարհային երթևեկության կանոնների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության բնակավայրերում թույլատրված առավելագույն արագությունը 60 կմ/ժ է, իսկ բնակավայրերից դուրս` 90 կմ/ժ:
Փետրվարի 28-ին, ժամը 15.01-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Սարալանջ գյուղի 3-րդ փողոցի թիվ 9 տան տանիքը փլուզվել է:
Ալեքսանյանների բազմանդամ ընտանիքում տասնմեկ երեխա է ապրում: Մեծը ծառայում է հայկական բանակում, փոքրը մի քանի օրական է:
Ցանկացած հոռետես կեզրակացնի, որ ազգի ապագան արդեն կլոնավորված է: Որ երիտասարդությունից նոր ու թարմ մոտեցումներ սպասելն անիմաստ է: Որ կլոնավորում կոչվածն իսկապես հաջողվում է: Հաջողվում է բոլոր քաղաքական ուժերին:
168.am-ի հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Հայկ Հակոբյանն ասաց, որ աշխատակիցները ետ են վերցրել իրենց բողոքը, քանի որ թյուրիմացություն է եղել
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, խոսելով օրենքի նախագծի մասին ասաց, թե այն նույնիսկ ուշացած նախագիծ է
3 ամսական Մերի և Մարիամ Վարդանյանների դիահերձման արդյունքում նրանց մամինների վրա բռնության, վնասվածքների հետքեր չեն հայտնաբերվել:
Երեկվա միջադեպը դասական օրինակ է՝ ցույց տալու, թե իրականում ո՞ւմ վրա է հենվում այս իշխանությունը, ովքե՞ր են ներկայացնում պետական, կրթական կարևորագույն նշանակություն ներկայացնող հաստատությունները` ի դեմս, օրինակ, արդեն համացանցում ամենախիստ գնահատականի արժանացած ԵՊՀ ռեկտորի օգնականի,
ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 27-ին, ժամը 16.00-ին, Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասից բերման է ենթարկվել 1960 թ. ծնված Մանվել Բ.-ն, որը փետրվարի 25-ից հետախուզվում էր ծեծի և սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի մեղադրանքով:
«Իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի այդ գործը կոծկեն, որովհետև իրենք Մարտի 1-ից վախենում են: Իրենք գիտեն՝ որ օրն իրենց աթոռներից զրկվեն, հաջորդ օրը պատասխանատվություն են կրելու Մարտի 1-ի սպանդի համար»,- ասում է Մարտի 1-ի զոհերից մեկի` Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը:
Ինչպես հաղորդում է ԱԻ նախարարությունը, Ալագյազ-Նորաշեն ճանապարհահատվածում արգելափակված ավտոմեքենաներ չեն հայտնաբերվել։
ԱԱԾ աշխատակից Ցոլակ Մաթևոսյանը որոշել է հանդիպել Չինաստանից ՀՀ ջինսե տաբատների ներկրմամբ և վաճառքով զբաղվող, ազգությամբ եզդի Իշխան Ավդալյանին և թույլ տրված տնտեսական օրինախախտումներին ընթացք չտալու սպառնալիքով պահանջել գումարներ:
«Շատ կարևոր քայլ է արվում: Այնպիսի նոր պատժատեսակ է ներմուծվում մեր քրեական օրենսդրության մեջ, որը, այսպես ասած,կարելի է համարել ալտերնատիվ, ազատազրկման հետ չկապված պատժատեսակ, որով ստիպված չենք լինում զինվորական հանցագործությունների դեպքերում մեր սպաներին ուղղակի ուղարկել քրեակատարողական հիմնարկներ»,- ասում է Էդմոն Մարուքյանը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է երեկ մեծ աղմուկ հանած միջադեպին, երբ ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանը կոնֆլիկտի մեջ էր մտել դասադուլավորների հետ և հրահանգում էր. «Զորքը բեր առաջ, Ախալքյալակի մեր տղերքին բեր առաջ»