
Շտապօգնության բրիգադներին պլանշետներ են բաժանել

Շտապօգնության բրիգադներին բաժանվել են պլանշետներ` աշխատանքի որակն ու օպերատիվությունը բարձրացնելու նպատակով: Դրանց միջոցով բժշկական բրիգանդերը կկատարեն նշումներ և կենտրոնակայանում կիմանան բժշկական բրիգադի գտնվելու վայրը: Այս պահին Հայաստանում կա 121 շտապօգնության կայան,՝ 171 բժշկական բրիգադ: Նրանք օրը սպասարկում են մոտ 600 կանչ: Այս մասին տեղեկացնում է Aroxj.am-ը:
Ներդրվել է նաև տեղեկատվական բազա, կայանը կարողանում է վայրկյան առ վարկյան տեսնել, թե որտեղ է գտնվում բրիգադը՝ շարժման մեջ է, թե կայանել է, ազատ է, թե աշխատում է: Այս ճանապարհով հնարավոր է դարձել վերահսկել արդյոք բրիգադներն կանչից հետո բարեխիղճ ու ողջամիտ ժամկետում են հասնում հասցե, թե ոչ: Տեղեկատվական համակարգը նաև հեշտացնում ու արագացնում է շտաօպգնության աշխատանքը: