Արտակ Բուդաղյանը նշված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է որպես վկա, սակայն ակնհայտ է, որ առաջիկայում տեղի կունենա նաև կարգավիճակի փոփոխություն կամ նրան նույնպես մեղադրանք կառաջադրվի տեղի ունեցած փոխհրաձգությանը մասնակցելու համար կամ կստանա տուժողի կարգավիճակ։
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Արարատի մարզի Այգավան գյուղի տարածքում գտնվող հյուրանոցային համալիրից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Հերմինե Ա.-ին:
Այս անգամ ամբաստանյալի աթոռին կնստի Երևանի «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն ՓԲԸ Վիրաբուժագինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Վարուժան Մարդանյանը:
Հուլիսի 5-ին, ժամը 23.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել 20-ամյա երիտասարդի:
Մեր աղբյուրները հայտնում են, որ Գաբրիելը հոգեկան խնդիրներ է ունեցել. Արմավիրում ծառայելու ժամանակ նա մեկ անգամ փորձել է ինքնասպան լինել` սայրով կտրելով երակները:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 5-ին Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
05.07.2013թ., ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում գտնվող հեռախոսային ալեհավաքի աշտարակից սավանով կախված վիճակում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Գաբրիել Աբրիկի Լալազարյանի դին:
«Օշին» ՍՊԸ-ին պատկանող Լոռու մարզի Ամրակից գյուղում գտնվող «Դրախտ» ռեստորանային համալիրում՝ սպառողների կյանքի անվտանգության պահանջներին չհամապատասխանող մատուցված ծառայությունների պատճառով 4 մարդ է մահացել:
Երևան – Երասխ ավտոմայրուղու 19-րդ կմ հատվածում ВАЗ 2106 մակնիշի՝ 34 TO 238 համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել է մայթեզրին կայանված ЗИЛ մակնիշի 130 ՏՍ 17 համարանիշի ավտոմեքենային:
27-ամյա Քրիստինե Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ընկերուհուց` Հրազդան քաղաքի բնակիչ Սահականուշ Հարությունի Կարապետյանից, նախկինում կուտակած պարտքերը ստանալու նպատակով այս տարվա մայիսի 2-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 104 շենքի մոտից բացահայտ առևանգել է վերջինիս դստերը՝ 9 տարեկան Թագուհի Խաչատրյանին:
Այսօր՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Պռոշյան փողոցում՝ ՀՀ կառավարական ամառանոցի հարևանությամբ, հսկայական ծառը ուժեղ քամու հետևանքով պոկվել և ընկել էր ճանապարհին:
Թոռնիկ Շամոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. օգոստոսի 5-8-ն ընկած ժամանակահատվածում` տարբեր օրերի ընթացքում, Արագածոտնի մարզի Սորիկ գյուղի հանդամասերում սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 14 տարին չլրացած անչափահաս Ա. Միրոյանի նկատմամբ:
Բուժմասերը գտնվում են անբավարար և խիստ մտահոգիչ հակասանիտարական վիճակում, պատշաճ հսկողություն չի իրականացվում կամ համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվում այնտեղ վարակիչ հիվանդությունների պատճառով (ջրծաղիկ) գտնվող զինծառայողներին ընդհանուր հիվանդներից մեկուսացնելու նպատակով:
Աշոտ Գրիգորյանը գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում՝ դժգոհել է փաստաթղթեր ներկայացնելու եւ ավտոմեքենան չթույլատրված վայրից տեղափոխելու պահանջից, դուրս է եկել ավտոմեքենայից, սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ տալ,քաշքշել, պատռել է Ս. Ռամազյանի ծառայողական համազգեստը, ապա հարվածել եւ վերջինիս առողջությանը պատճառել է թեթեւ վնաս:
Սահմանադրության օրը՝ Երևանում (ֆոտոշարք)
Հայանիստ գյուղի բնակիչ Արտյոմ Սարգսյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ նույն գյուղի բնակչուհու անասնագոմից գողություն կատարելու համար:
Կարկուտից տուժած Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսությունները դեռ սպասում և ստանում են օգնություններ ինչպես կառավարության, այնպես էլ տարբեր կազմակերպությունների կողմից: Հերթական օգնությունը մարզի 100 տոկոսով տուժած համայքների առավել անապահով ընտանիքներին հատկացրեց Հայկական Կարմիր խաչ ընկերությունը:
Ցավոք՝ ընկերության աշխատակիցների և փոխադրամիջոցների տեղաշարժը խոչընդոտելու ապօրինի գործողությունների հետևանքով խաթարվել է ընկերության բնականոն աշխատանքը, և ընկերությանը պատճառվել է զգալի նյութական վնաս:
Տոնական օրերի ընթացքում վերամշակող ձեռնարկությունները կշարունակեն ծիրանի մթերումները: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսոթւյան փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
Մեկ խորանարդ մետր գազը ներկայիս 132 դրամի փոխարեն կվաճառվի 156 դրամով: Գազի գնի բարձրացման պատճառով բնակչության համար 8 դրամով կթանկանա նաեւ մեկ կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիան:
Գևորգ Բաբաքյոխվյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012-ի հոկտեմբերի 07-ին փաստացի ամուսնացել է Մասիս քաղաքի բնակչուհի, 1997-ին ծնված Արմինե Նահապետյանի հետ և Սայաթ-Նովա գյուղում գտնվող իրենց տանը դրա հաջորդ օրը գիշերը ու դրանից հետո, մինչև Արմինե Նահապետյանի 16 տարին լրանալը` 2013-ի փետրվարի 4-ը, պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած Արմինե Նահապետյանի հետ:
Վահագն Կիրակոսյանը 2011-ից աշխատելով «Աբովյանի ԲԿ» ընկերության առողջության առաջնային պահպանման բաժնում՝ որպես բժիշկ-ուրոլոգ, հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ՝ 2012-ի մայիսի 19-20-ը գտնվել է հերթապահության մեջ վիրաբուժական բաժանմունքում:
Այսօր առավոտյան ժամը 11-ին մոտ Մոսկվայի Իլյինսկի մայրուղում վթարի է ենթարկվել «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովի «Mercedes» ջիպը: Ղեկի մոտ եղել է Կարեն Շահնազարովը:
Ես գտնում եմ, որ այնտեղ կատարված խուզարկության ժամանակ թույլ են տրվել այնպիսի խախտումներ, որոնք հնարավորություն են տվել ցանկության դեպքում տանը գտնվող զենքերը թաքցնել: Եվ այն զենքերը, որոնք որ այնուամենայնիվ առգրավվել են խուզարկության ընթացքում, Ոստիկանությունը դրանք ձևակերպել է՝ որպես կամովին ներկայացված, ինչը շատ կոպիտ խախտում է:
Դիմելով Նախագահին՝ նախկին տնօրենը խնդրում է իրեն մի փոքր անկյուն տրամադրել՝ Արմավիրի մարզից և այդ միջավայրից հեռանալու համար։ «Հայրենիքն իմն է, բայց երկիրը՝ ոչ»,- վրդովված ասել է Դաշտ գյուղի դպրոցի նախկին տնօրենը:
«Էշ եմ, էշ, ախր ես ո՞նց ծանոթացրեցի աղջկաս դրա հետ: Բոլորն ասում էին` դու դրան ոնց ես աղջիկ տալիս, ես էլ չէի պատկերացնում, մտածում էի`լավ տղա է, աշխատող, տուն պահող: Բայց հետո պարզվեց, որ մի անգամ էլ է ամուսնացած եղել. Տաթոս նախկին կնոջ նամակն էր գտել, գրել էր` իմ կյանքն ավելի կարեւոր է, քան Տիկոյի սերը: Տիկոն հետո մեզ հպարտությամբ պատմում էր, որ նախկին կնոջը ծեծել ա, որովհետեւ հեռախոսով ժամերով մոր հետ էր խոսում»:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակից Սոս Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Արարատի մարզի Ոսկետափ գյուղում բնակիչները մեկ ամիսից ավելի է ջուր չունեն:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1992 թ. ծնված Ա. Նուրբեկյանը, 1991 թ. ծնված Գ. Ռանյանը, 1992 թ. ծնված Ա. Սահակյանը և 1991 թ. ծնված Վ. Ստեփանյանը հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն:
Հրդեհը բռնկվել է Բագրատունյաց պողոտայի թիվ 70/18 հասցեում գտվող«Սպայկա» ՍՊԸ-ի 1-ին հարկում: