
ՌԴ-ում կողոպուտ կատարելու մեղադրանքով հետախուզվողը, ըստ տեղեկությունների, թաքնվում է Հայաստանում

ՌԴ քաղաքացի, 1987 թ. ծնված Էդգար Արթուրի Աբգարյանը ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Գրաչևսկի շրջանի ներքին գործերի բաժնի կողմից հետախուզվում է կողոպուտ կատարելու մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Ըստ ստացված տեղեկությունների` նա ներկայումս թաքնվում է ՀՀ-ում:
Էդգար Աբգարյանի վերաբերյալ որևէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն` 010-56-48-21, 010-56-12-32 հեռախոսահամարներով, կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Տեղեկատու անձի գաղտնիությունը երաշխավորվում է: