
Քաղաքացին մնացել է փլվածքի տակ և մահացել

Հուլիսի 30-ին, ժամը 16.47-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի պեռլիտի հանքում տեղի է ունեցել փլվածք. քաղաքացին մնացել է փլվածքի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քանդման աշխատանքների կատարման ժամանակ ժայռաբեկորներ են պոկվել և ընկել տրակտորի վրա, ինչից վարորդ Վ. Ա.-ը տեղում մահացել է:
Հրշեջ-փրկարարները դուրս են բերել Վ.Ա.-ի (ծնվ. 1959թ.) դին:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն