Բաժիններ՝

Ահազանգ. ոստիկանների պահանջով ստացել է օտար ծանրոց, ապա ձերբակալվել

ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Սիմոն Ս-ն հայտնել է, որ 2014թ. մայիսի 29-ին, «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժանմունքներից մեկում ոստիկանության աշխատակիցների պահանջով ստացել է իր անվամբ Ֆրանսիայից ուղարկված, սակայն իր հետ որևէ առնչություն չունեցող ծանրոցը:

Այն ստանալուց անմիջապես հետո բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ ծանրոցի միջից հայտնաբերվել է «B8» գրառմամբ առանձնապես խոշոր չափերով «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց:

Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն        

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031