Ավտոմեքենան կամրջից շրջվել, ընկել է ջրանցքը. տուժողը տեղափոխվել է հիվանդանոց

Հուլիսի 31-ին, ժամը 17.09-ին ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդի ամառանոցներում՝ եկեղեցու մոտակայքում, ավտոմեքենա է ընկել ջրանցքը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-21011» մակնիշի 27 ՏՍ 613 պետհամարանիշով ավտոմեքենան կամրջից շրջվել, ընկել է ջրանցքը:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դուրս են բերել Ա. Ս.-ին, ում շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են «Էրեբունի» ԲԿ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031