ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած հերթական զեկույցի համաձայն վերջին մեկ տարում Լուռու մարզի բնակչությունը 47.500-ով կամ 17 տոկոսով պակասել է: Ընդհանուր առմամբ, Հայաստանի բնակչությունը, ըստ հրապարակված պաշտոնական տեղեկատվության, նվազել է 247 հազարով կամ 7.5 տոկոսով:
Ս. Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հունվարի 25-ին ամուսնանալով Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի անչափահաս բնակչուհի Ե. Ա.-ի հետ, սեռական հարաբերություններ է կատարել ակնհայտ տասնվեց տարին չրացած անձի հետ
Մի բանաձև եմ ես փորձում առաջ տանել ՝ իրավական պետությունում անձի սոցիալական վարքագիծը և իշխանության հանրային վարքագիծը պետք է սահմանադրականացնել , պետք է դրա հիմքում դնել իրավունքի գերակայության սկզբունքը:
Բնակիչներն ասում են, որ իրենք գրեթե ամեն օր եւ օրվա տարբեր ժամերին հարկադրված են շնչել քաղաքի մերձակայքում գտնվող քաղաքային աղբավայրի այրվող ծուխն ու գարշահոտությունը:
Կնոջ ստացած մարմնական վնասվածքներն արձանագրվել են նաեւ դատաբժշկի կողմից: Հարուցվել է քրեական գործ:
Ժամը 19.44-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գուգարք գյուղում այրվում է վագոն-տնակ:
Երևանում նոյեմբերի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 27-29-ին սպասվում են տեղումներ: 25-26-ի ցերեկը կգրանցվի մինչև +16 աստիճան տաքություն, այնուհետեւ կնվազի մինչև 4 աստիճանով:
Հուլիսի 28-ին N զորամասում արձանագրված արտակարգ դեպքի համար մեղադրանք է առաջադրվել հենց մարմնական վնասվածք ստացած զինվորին: Նշված օրը շարքային Գեւորգյանը հայտնաբերվել էր աջ եւ ձախ նախաբազուկները ածելի կտրված: Դեպքը տեղի էր ունեցել գումարտակի լվացարանում, որից հետո նա անմիջապես տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ, որտեղ նրան ցուցաբերվել էր անհրաժեշտ բուժօգնությունը: «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ դեպքի կապակցությամբ […]
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոզեռնի փողոցի թիվ 15 հասցեում գտնվող Սրբ. Հովհաննես եկեղեցուն պատկանող պահակատանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.00-ին, մարվել՝ 16.05-ին: Այրվել է պահակատան տանիքի փայտյա կառուցատարրերը ` 2քմ:
Երեխաններին դեռևս մանուկ հասակից իր հետ տանելով մուրացկանության և այդ կերպ մարդկանց մոտ առաջացնելով խղճահարություն` կարողացել է ավելի շատ գումարներ մուրալ:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ` Սեւան քաղաքի երեք երիտասարդ մեղադրվում են աղջիկ փախցնելու մեջ. նրանք փորձել են ամուսնացնել իրենց ընկերոջը` նրա սիրած աղջկան փախցնելով, թեեւ այդ սերը եղել է անպատասխան: Սիրահարված տղան, հուսալով, որ փախցնելու դեպքում աղջիկը կհամոզվի իր զգացմունքների անկեղծության ու լրջության մեջ, ընկերների հետ, բռնության գործադրմամբ, փախցրել է նրան: «Փաստինֆո»-ի հայտնի է դարձել, որ երեք երիտասարդներին […]
Մամուլը չարացրեց մյուս կողմին և սրվեց իրավիճակը, որը շատ խանգարում է օրենքով, հանդարտ, առաջ գնալուն։ Օրենքը այդքան ճկուն բան չէ, որ ոնց հարմար է՝ օգտագործեն: Օրենքը՝ օրենք է
57 ամյա Աղաբեկյանը դանակով երկու անգամ հարվածել է կնոջը` մարմնական վնասվածք պատճառելով նրա ձախ հարականջային շրջանին և ձախ ուսին:
Բոլոր օրինախախտ վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր՝ տուգանելով խոշոր չափի գումար:
Աշխատանք ունեցող մարդկանց Մեծ Այրումում մատների վրա կարելի է հաշվել: հիմնականում փախստականներով վերաբնակեցված այս գյուղում խնդիրները շատ ավելին են, քան կարելի է պատկերացնել:
Հրշեջ-փրկարարները Է. Բ.-ին պատկանող խմորեղենի արտադրամասի էլ. գրտնակի միջից անվնաս դուրս են բերել Գ. Հ.-ի (ծնվ. 1994 թ.) ձեռքը, ով հոսպիտալացվել է Կապանի բժշկական կենտրոն:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ա. Հակոբյանին մեղավոր է ճանաչել: Նա առաջին ատյանի դատարանի վճռով՝ դատապարտվել է տուգանքի 400.000 դրամի չափով:
Վթարի հետևաքնով Ա. Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Ըստ աղբյուրի` վարորդ Ա. Ավետիսյանը ոստիկանության Մարտունու նախկին պետ Թաթուլ Ավետիսյանի տղան է:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.31-ին, մարվել՝ 09.29-ին: Արտադրամասում այրվել են փայտի թափոններ 35 ք.մ մակերեսով:
Կարմրաքարում խմելու ջուրը համարվում է ոչ պիտանի: Այլընտրանք, սակայն, չունենալով, մարդիկ կենցաղում այն օգտագործում են:
Պարզվել է, որ Սայադյան փողոցի թիվ 20 հասցեում «Սիրելիս» հարսանյաց սրահի տանիքում տեղի է ունեցել էլ. մալուխների կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ: Այրվել է 1գմ էլ. մալուխ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից էլ տեղեկացրին, որ հանգամանքները պարզվում են, մահացածը Ուկրաինայի քաղաքացի 37-ամյա Դմիտրովն է:
«Վրացական երազանքի» քաղաքական խորհուրդը Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում առաջարկել է տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիդ Նարմանիային:
Սովորաբար մեր պոլիկլինիկայի վակցինաները ջերմություն, թուլություն են առաջացնում, իսկ իմ գնած պատվաստանյութը ոչ մի կողմնակի երևույթ չի առաջացնում:
ՌԴ քաղաքացի Մաքսիմ Գենադիի Պոպովը Զվարթնոց օդանավակայանից պատրաստվում էր մեկնել Միներալնիյե Վոդի, սակայն սահմանապահները նրան թույլ չեն տվել՝ պատճառաբանելով, որ նրա անձնական տվյալները համընկնում են միջազգային մակարդակով հետախուզվող Մաքսիմ Պոպովի տվյալների հետ:
Վանաձորյան «Ան Գորդոնախ» ռոք խումբը հանրության ուշադրությանն է ներկայացրել իր նոր` «Զարուհի» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որը նվիրված է 2010 թվականի հոկտեմբերի 1-ին ամուսնու և սկեսրոջ կողմից ծեծի ենթարկված և դրա հետևանքով մահացած Զարուհի Պետրոսյանին:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.46-ին:
Գույքային օգուտ ստանալով, հյուրանոցի այցելուների հաճախականությունն ապահովելու նպատակով, հանրային վերը նշված հաստատության առանձնասենյակները 6 ժամը 5000 դրամի դիմաց պարբերաբար տրամադրել է մարմնավաճառներին՝ հաճախորդների հետ գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար:
Նոյեմբերի 11-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում 1 տարեկան երեխա է մահացել: «ԳԱԼԱ»-ի փոխանցմամբ՝ երեխայի հարազատները նրա մահվան պատճառ են համարում պատվաստումը: Մահացած երեխայի՝ Մերի Սարգսյանի ծնողների բարեկամներից մեկը՝ Անի Գրիգորյանը, «ԳԱԼԱ»-ին տեղեկացրել է, որ բժիշկը՝ Սոնյա Սուրենովնան, առանց երեխային նորմալ զննելու` պատվաստել է նրան, ինչն էլ հանգեցրել է երեխայի մահվանը:
Նոյեմբերի 22-ին, ժամը 20.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ դեմքի վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1992 թ. ծնված Հայկ Զ.-ն` հայտնելով, որ վնասվածքն ստացել է իրենց բակում վայր ընկնելու հետևանքով: