Բաժիններ՝

ՔԿ. Ձեռք բերված տվյալները հիմք են տալիս առաջ քաշել այն վարկածը, որ Կարեն Պետրոսյանին առևանգել են հայկական տարածքից. news.am

Օգոստոսի 7-ին գերի ընկած եւ հաջորդ օրը սպանված Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռք բերված տվյալները հիմք են տալիս առաջ քաշել այն վարկածը, որ Կարեն Պետրոսյանին առևանգել են հայկական տարածքից։ Այս մասին NEWS.am-ին ասել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

«Քննություն է տարվում՝ պարզելու գերեւարման եւ մահվան հանգամանքները: Այս պահի դրությամբ քննության ձեռք բերված տվյալները վկայում են այն մասին, որ Պետրոսյանը առեւանգվել է հայկական տարածքից, որովհետեւ նախ եւ առաջ նախկինում գյուղացիների՝ միմյանց այցելելու, թեյելու նախադեպեր չեն եղել, նման կապեր երկու երկրների միջեւ չի եղել, որ մտածենք, որ այցելել են միմյանց: Այս մասին մեզ ասել են գյուղացիները: Երկրորդ՝ Պետրոսյանն այդ օրն առավոտյան ավանակով գնացել էր հանդամաս վառելափայտ բերելու, որն սահմանակից է Ադրբեջանին եւ այդ կողմից տարածքն ականապտված է: Այսինքն այդ ճանապարհով կարող է անցնել այդ տարածքին քաջածանոթ մարդը: Ավանակը հայտնաբերվել է հայկական տարածքից, ինչը վկայում է, որ ականապատված տարածքը ավանակով չի մտել, իսկ տարածքը հաառակորդ կողմից տեսանելի է: Աշխատանքային վարկած է մշակվել, որ գյուղացուն նկատել են եւ առեւանգել»,- ասել է նա:

Ամբողջութամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս