Քոբուլեթիում վթարից մահացած 13-ամյա տղայի հորը թույլ չեն տալիս գալ Հայաստան. news.am
Վրաստանի Քոբուլեթի քաղաքում օգոստոսի 16-ին ավտովթարի հետեւանքով մահացած 13-ամյա Քոչար Խառատյանի դին տեղափոխել են Հայաստան, սակայն տեղի ոստիկանությունը թույլ չի տալիս Քոչարի հորը՝ Սամվել Խառատյանին, գալ Հայաստան եւ մասնակցել որդու հուղարկավորությանը:
NEWS.am-ի տեղեկություններով՝ Խառատյանները Վանաձորից Վրաստան էին մեկնել հանգստանալու: Այստեղ հայրն աշխատում էր Լոռու մարզպետարանում: Վթարի պահին մեքենայի մեջ եղել են ամուսիններն իրենց 3 երեխաների հետ: Նախնական վարկածով՝ մոտոցիկլետը, որը բախվել է Խառատյանների ավտոմեքենային, ընթացել է 200 կմ/ժ արագությամբ:
Այսօր գիշեր Լոռու մարզպետի օգնությամբ կոմայի մեջ գտնվող 12-ամյա Անի Խառատյանին տեղափոխել են Հայաստան: Մյուս երեխայի՝ 8-ամյա Ալեքսանդր Խառատյանի վիճակը կայուն է, վնասվածքները լուրջ չեն:
Այս պահին Վրաստանում ՀՀ դեսպանատունը բանակցում է տեղի ոստիկանության հետ, որ թույլ տան մեքենայի վարորդին՝ Սամվել Խառատյանին, վերադառնալ Հայաստան: Կայքի տեղեկություններով՝ Վանաձորի քաղաքացու անձնագիրը Քոբուլեթիում վերցրել են, որ երկրից չկարողանա դուրս գալ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: