Բաժիններ՝

Ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի ստորագրահավաքն ընթանում է նաև մարզերում. «Փաստինֆո»

Դերասան Վարդան Պետրոսյանի գործով անկախ փորձաքննություն անցկացնելու պահանջով ստորագրահավաքը շարունակվում է:

Ստորագրահավաքի կազմակերպիչներից Գայանե Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում դժվարացավ նշել, թե օգոստոսի 7-ից մինչ օրս քանի քաղաքացի է միացել ստորագրահավաքին: Բանն այն է, որ ստորագրությունները հավաքվում են ոչ միայն մայրաքաղաքի տարբեր հատվածներում, այլև՝ մարզերում:

«Արդյունքները կամփոփվեն վերջում, երբ բոլոր տվյալները կհավաքվեն մեկտեղ»,- նշեց Գայանե Հովհաննիսյանը` հավելելով, որ այս պահին ստույգ հայտնի է միայն, որ ստորագրահավաքի էլեկտրոնային կայքի միջոցով քվեարկածների թիվը 820 է:

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով ստորագրահավաքի նպատակին, նշեց. «Ակցիայի դրական կողմը այն է, որ մեր քաղաքացիներն, իմ կարծիքով, կամաց-կամաց սկսում են հասկանալ, որ եթե վթար է տեղի ունենում, պարտադիր չէ ապացույցները կեղծեն և չմահացած վարորդին քրեական պատասխանատվության ենթարկեն:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս