Բաժիններ՝

Ինչո՞ւ է Նոյեմբերյանը այդքան հեռացել Երևանից

tesankyun.am-ը գրում է. Ադրբեջանական գնդակոծության վտանգի պատճառով շարունակում է փակ մնալ Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածը:

Մեքենաները շարունակում են երթեւեկել սահմանագոտին շրջանցող, Հարսնաքարի ճանապարհով: Նոյեմբերյան-Երեւան շուրջ 200 կմ երկարությամբ ճանապարհն այդ երթուղին սպասարկող «Մերսեդես» մակնիշի արագընթաց միկրոավտոբուսները հաղթահարում են ավելի քան երեքուկես ժամում:

Դրա պատճառն այն է , որ երթուղին անցնում է լեռներով ձգվող՝ Բաղանիս-Ոսկեպար եւ Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ ճանապարհներով:

Բացի այդ՝ եթե նախկինում տրանսպորտային միջոցները Տավուշից Գեղարքունիքի մարզ էին մտնում կարճ ճանապարհով՝ Դիլիջանի ավտոմոբիլային թունելով,այժմ վերանորոգման աշխատանքների պատճառով մեքենաները ստիպված են հաղթահարել նաեւ Դիլիջանի բոլոր ոլորանները,անցնել Սեմյոնովկա եւ Ծովագյուղ բնակավայրերով, ուր առավելագույն արագությունը, չգիտես ինչու, ժամում 40 կմ է սահմանված:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս