Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ-ի սակրավորական խումբը և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Նոյեմբերի 28-ին, ժամը 14.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան փողոցի «Բելաջո» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Գումարը նվիրաբերության պայմանագրով կտրամադրվի «Փի-արտ» ՍՊԸ-ին:
Նոյեմբերի 28-ին, ժամը 14,18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Արցախ» բանկի Կիևյան մասնաճյուղում պայթուցիկ սարք է տեղադրված:
«Վաղարշ և որդիներ» ընկերության ոսկու շուկայի աշխատակիցներն այսօր բողոքի ցույցի էին դուրս եկել ՀՀ կառավարության շենքի առջև: Ակցիայի մասնակիցները 168.am-ին հայտնեցին, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի և սպառողների շահերի վերահսկողության տեսչությունը ստուգումներ է իրականացրել Ոսկու շուկայում և հարգորոշման հետ կապված հայտնաբերված խախտումների համար 1-2 մլն տուգանք է նշանակվել:
Ժամը 04:00-ի սահմաններում շտապ օգնության 1-03 կայանից ահազանգել են ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ Ավանեսովի փողոցի 8/1 շենքի բնակարաններից մեկում տղամարդու դի կա:
Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են միջին ծանրության:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում կկազմի ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը «Օրինաց երկիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին տալու մասին արձանագրություն:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 325-րդ հոդվածի 1-ին մասի և 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` Ռ. Բ.-ի կողմից ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու և ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքի առթիվ:
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը մայր է դարձել: Գյումրեցի մարզուհին արու զավակ է ունեցել, որին անվանել են Վաչե:
Կուտակային կենսաթոշակային նոր համակարգի ներդրման հարցով խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերն Ազգային Ժողովի արտահերթ նիստ երկրորդ անգամ չեն հրավիրելու։
Նոյեմբերի 28-ին, ժամը 10.21-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ավտոկայանում տեղի է ունեցել «Վազ 2110» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պայթյուն. տուժածներ չկան:
«Նոյեմբերի 22-ին Հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի նիստի ընթացքում Հայաստանն ու Միացյալ Նահանգները քննարկեցին վիզային ռեժիմի երկկողմ ազատականացման գործընթացը մեկնարկելու հարցը»:
Այս օրերին խնդրի առնչութամբ Սյունիքի պատասխանատուները, մարզպետը բանակցություններ են վարում մեր կառավարության, իրանական կողմի, ինչպես նաև Սյունիքի գյուղերի ազգաբնակչության հետ՝ այս ծրագիրը կյանքի կոչելու համար։
Հ. Հակոբյանի ներկայիս արժույթներով ունեցվածքը ևս քիչ չէ՝ 28 մլն 287 հազար դրամ, 26 հազար 881 դոլար և 21 հազար 827 եվրո։ Եվ այս ամենը նա կուտակել է չոր աշխատավարձով, քանի որ եկամտի որևէ այլ աղբյուր նշված չէ։
«Համապատասխան միջոցներ չկան, երբ որ համապատասխան միջոցներ կլինեն, Լևոն Տեր-Պետրոսյանին էլ կհանենք, կփոխենք։ Մենք, ցավոք սրտի, չենք կարող մեր ավտոպարկը միանգամից վերազինել, վերափոխել, կան համապատասխան բյուջետային հատկացումներ, այդ սահմաններում Էլ կարգավորում ենք հարցը»:
ՌԴ կենտրոնական պետական տեղեկատվական գործակալության «Գոլոս Ռոսսիի» ռադիոկայանը երեկ Հայաստանի մասին ընդարձակ ոեպորտաժ է եթեր հեռարձակել չափազանց ուշագրավ վերնագրով՝ «Մինչև 2040թ. Հայաստանը կարող է մնալ առանց հայերի»։
«Մեկին տուգանել են մեկ միլիոն դրամ, մյուսին երկու, երրորդին երեք միլիոն դրամի չափով: Մի հատ քիչ թե շատ նորմալ աշխատատեղ էր, դա էլ են ուզում վերացնել: Ասում են կնիքը ծուռ է, կնիքի պատկերը լավ չի երևում, բայց մենք ինչ անենք, մենք ինչ մեղավոր ենք, որ մեզ են տուգանում»:
Հետաքրքիրն այն է, որ մեկ օր է անցել, սակայն նրա ընատնիքի անդամները եւս չեն ահազանգել, չեն սկսել փնտրել նրան:
Քաղաքաշինական ծրագիրը նախատեսվում է իրականացնել Պռոշյան և Դ.Դեմիրճյան փողոցներին ու Սիրահարների զբոսայգուն հարակից տարածքում, ինքը` զբոսայգին այս տարածքից դուրս է:
Վերնագիրը բառախաղ է. հեղինակն օգտագործել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` 2008թ. նախագահական ընտրարշավի կարգախոսներից մեկը` «Yes, we can» («Այո, մենք կարող ենք»):
Նաիրիտցիները դեռևս աշխատավարձ չեն ստացել և խիստ դժգոհ են իրավիճակից՝ թե´ մշտապես խաբված լինելուց և թե´ գործարանի վերագործարկման առումով տիրող անորոշությունից:
Պաշտոնական փաստաթղթերում նշվում է, թե միջադեպը ծայր էր առել «ներկաներից մեկի կողմից խորհրդային կառավարության բարձրաստիճան ղեկավարի հասցեին հնչեցրած անհարգալից արտահայտության» պատճառով: Սակայն այլ աղբյուրներ ակնարկում են, թե ծեծկռտուքն ազգամիջյան հողի վրա էր:
7-րդ դասարանցի Էրիկը տխուր է… այնքան տխուր, որ անգամ խեցեգործության մեջ մխրճվելով` չի մոռանում իր ու մոր վերջին հանդիպման ակնթարթները: Ինձ նվիրում է իր ամենահաջողված գործը՝ կավե խաչն, ու ասում. «Չէ, չեմ կարոտում մամայիս: Էս խաչը նվիրում եմ, որ ձեզ հաջողություն բերի: Ճիշտ եմ ասում՝ մամայիս չեմ կարոտում»:
Մաքսանենգ ճանապարհով ներմուծած թմրամիջոցներ` Փարիզ-Երևան չվերթի ինքնաթիռի ուղևորուհու մոտ:
ՀՀ գլխավոր դատախազությունը առաջիկա օրերին պատշաճ ընթացք կտա շուրջ մեկ ամիս առաջ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի նամակին:
Պահանջն է՝ բեկանել Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և ընդդիմադիրներին արդարացնել:
Կենցաղային պայմանների բարելավման մասին չկալովցիները չեն էլ երազում: Գիտեն՝ ծերացող-վերացող իրենց գյուղի համար պետությունը խոշոր գումարներ չի ծախսի:
Ընտրական գործընթացի վերաբերյալ ներկայացված առաջարկություններն ուսումնասիրելու նպատակով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2012 թվականի oգոuտոuի 23-ի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խումբը, հավանաբար, մինչև տարեվերջ կամ եկող տարվա սկիզբ առաջարկներն արդեն կամբողջականացնի՝ նախագծի տեսքով:
Ճանապարհային ոստիկանության վերջին ստուգայցի արդյունքները` 24 վարորդ մեքենան վարել է անսթափ վիճակում, իսկ 38-ը ծխել են: