Ցավալիորեն հաճախակի են դառնում դեպքերը, երբ մեզանում ոտնձգություն ու բռնարարք է կիրառվում բուժաշխատողների նկատմամբ:
Տուժողների կողմից երեք վարկած է առաջ քաշվել: Առաջին վարկածը ներկայացնում է Տաթևիկի ընկերուհին, որ իրենք մոտենում էին այդ խաչմերուկին և սպասում էին, որ այնտեղից ավտոմեքենան դուրս գա, որ աջ մտնեն դեպի Աշտարակ: Այդ ճանապարհը միակողմանի է, նման դեպք չէր կարող լինել, հետո վթարի տեղը այդ խաչմերուկն անցած է եղել:
Նոյեմբերի 22-ին հանրապետության արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նոյեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին: Դեսպանը, ով ավարտեց իր դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում, այցելել էր Ս. Էջմիածին` ստանալու Վեհափառ Հայրապետի օրհնությունը:
Մինչև այսօր մեզ անհայտ է, թե ո՞վ է կամ ովքե՞ր են այն պաշտոնատար անձը կամ անձինք, որոնք իրենց օրենքից դուրս և բարձր են դասում և բանավոր կարգով հրահանգում իրականացնել մասսայական մերժման գործողություններ։
«Էլ կռիշներում եմ քնել, էլ էստեղ, էնտեղ…»: Ասում է՝ դիմել է բոլորին, բայց ոչ ոք իրեն չի օգնել, Երկրապահ կամավորականների միություն էլ է դիմել, այնտեղ ևս չեն օգնել: Ռազմիկ Կարապետյանը ոչ անձնագիր ունի, ոչ էլ անձը հաստատող որևէ փաստաթուղթ, ասում է՝ այրվել են տան հրդեհի ժամանակ:
2013 թվականի դեկտեմբեր ամսին անցկացնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան սպաների զորակոչ` ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի:
Այդ օրը՝ հուլիսի 19-ի գիշերը լուսամուտից տեսա, որ աղջիկս աշխատանքից վերադառնում է։ Սպասեցի, տեսա ուշանում է, մեկել բարձր բղավոց լսեցի, իջա շենքի մուտքի մոտ, արյունը, որ չտեսա, բղավեցի՝ Նելլի, բայց նա արդեն մահացած էր: Հարևանների օգնությամբ տեղափոխեցինք հիվանդանոց։
Ձմեռը մոտ է. խորհուրդներ վարորդներին:Ձմեռը մոտ է. խորհուրդներ վարորդներին:
Մարտական և ֆիզիկական պատրաստականությունը ոստիկանության զորքերում:
Տիգրան Մեծի պողոտայում, հերթական վթարի վայրում նկարահանումներ կատարելու ժամանակ, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեսախցիկը ֆիքսել է այն պահը երբ «07» -ի վարորդը իր ավտոմեքենայով բախվում է «Suzuki»-ին:
Դեռևս հոկտեմբերի 25-ին ԿԳ նախարարին գրություն էի ուղարկել, որով համագործակցության կոչ էի անում պետական բուհերում սովորող ուսանողներին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի անվանական կրթաթոշակներին ներկայացնելու համար (որն այդպես էլ նախարության կողմից դրական պատասխան չստացավ):
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է կայացրել Սպիտակի «Վանուհի» ԲԲԸ-ին Համաշխարհային բանկից տրամադրված վարկի մարման ժամկետը հետաձգելու և տոկոսի վճարումը զիջելու մասին:
Երեւանի Սասունցի Դավիթ նրբանցքի տներից մեկում,այսոր՝ նոյեմբերի 21-ի գիշերը, բնակչի ու շտապօգնության բժշկի միջեւ ծեծկռտուք էտեղի ունեցել: Դեպքը տեղի է ունեցել 35 տանը:
Դերասան Վարդան Պետրոսյանը կմնա կալանավորված: Քիչ առաջ այս մասին հայտարարվեց ՀՀ Վերաքննիչ քրեկան դատարանում: Դատարանը որոշել է մերժել Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքը:
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության, վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումների և Երևան քաղաքի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների հետ:
Թիրախը կանայք և աղջիկներն էին:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառացարության այսօրվա նիստում ասել է, թե խնդրո առարկայի վերաբերյալ չի լսվում հասարակական կազմակերպությունների ձայնը: Մինչդեռ, ըստ նրա՝ ծխախոտի օգտագործումը շատ լուրջ խնդիր է, և վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում դրանից ամեն տարի հազարավոր մարդիկ են մահանում:
«Շտապօգնության» բժշկի վրա ոտնձգության երկրորդ դեպքն է արձանագրվել այսօր՝ նոյեմբերի 21-ին: Կայքի տեղեկություններով ՝ դեպքը եղել է Դավիթաշեն գյուղի 5-րդ փողոցում: Տներից մեկից Ծառուկյան Վարդան անունով բնակիչը կանչ է տվել թոքային այտուց ունեցող մոր համար, եւ «Շտապօգնությունը» 6 րոպե անց եղել է հիվանդի տանը, բժիշկը անմիջապես սկսել է ռեանիմացիոն միջոցառումները, սակայն հիվանդը մահացել է:
Նոյեմբերի 18-ին, ժամը 18.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության է դիմել 1979 թ. ծնված Արմեն Ս.-ն` հայտնելով, որ վնասվածքն ստացել է Էրեբունու վարչական տարածքում:
«Դեմ ենք ապօրինի կալանքին», «Արդար դատավարություն», «Ո’չ կալանքին» և մի շարք այլ կոչերով այս պահին մի խումբ քաղաքացիներ դատարանի դիմաց ակցիա են իրականացնում ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի:
«Երբ հարց դրվեց Երևանի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար կառուցել արագընթաց շրջանցող ճանապարհ, Եվրասիական բանկն ու Երևանի քաղաքապետարանը հայտարարեցին մրցույթ այդ տարածքները հետազոտելու համար: Մրցույթը հաղթեց մեր կազմակերպությունը, և շուրջ 700 մետր տարածքը, որ պետք է անցներ արգելոցի տարածքից, հետազոտվեց և պարզվեց, որ ճանապարհի շինարարությունը որևէ վտանգ չի ներկայացնում, բայց մի հատվածում բացվեց մի մեծ դամբարանադաշտ»:
Նոյեմբերի 21-ին, ժամը 15.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Շենգավիթ 15 փողոցի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ կառավարությունը «Երևանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի 2013թ. համերգաշարի եզրափակիչ համերգի և Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական թատրոնի 75-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով համապատասխանաբար հատկացրել է 40 մլն և 10 մլն դրամ:
Սակագների տարբերության գումարը «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին փոխհատուցվում է ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի պետական ընկերությունների վերազինման, օպտիմալացման և բարեփոխման արդյունքում առաջացող շահույթի հաշվին:
Վայք քաղաքում հրդեհ է բռնկվել իրանական համարանիշներով ավտոբուսում, որի մեջ եղել են 25-ից ավելի ուղևորներ:
Նոյեմբերի 21-ին, ժամը 13.48-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաղրամյան փողոցից՝ Պուշկինի այգու մոտակայքից, թունավորման նախանշաններով «Արմենիա» ՀԲԿ է հոսպիտալացվել 1950 թ. ծնված Գ. Ե.:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի համագործակցության և լոգիստիկայի գծով տեղակալ Օլեգ Շատալովն ու Ընկերության գլխավոր ինժեներ Արամ Եդիգարյանը նոյեմբերի 21-ին մասնակցեցին Ուղղափառ բարերարների ռուսական ակումբի կողմից կազմակերպած հայ-ռուսական գործարար համաժողավին:
Ես ասել եմ, որ կարող եմ երկու դեպք ներկայացնել: Մի դեպքում է անմեղ, մյուս դեպքերում՝ մեղավոր, բայց կա տասը տոկոս հավանականություն, որ դեպքը եղել է այլ կերպ: Այդ երկու վարկածները, որ ես առաջ էի քաշել դեռևս գործի նյութերին չծանոթանալով՝ հերքվեցին: Վարկածը, որ «Նիվա» մակնիշի ավտոմեքենան ուղիղ է գնացել, միանշանակ հերքվել է, և մյուս վարկածը, որ Վ. Պետրոսյանը մեծ արագություն է ունեցել, ևս հերքվել է:
Օրերս Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի և նրա աշխատակիցների հետ տեղի ունեցած հանդիպումը՝ ոլորտի հարցերով մտահոգ մի քանի մտավորականների հետ, տեղի տվեց լրջագույն մտորումների, որոնք կցանկանայինք ներկայացնել լայն հանրության ուշադրությանը: