Ոստիկանության բարեփոխումները, ոստիկանության հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, կրթությունն ու վստահությունը ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված այսօր մեկնարկած միջազգային կոնֆերանսի թեմաների առանցքում են:
Մի խումբ ազատամարտիկներ երկրում համակարգային փոփոխությունների պահանջով Ազատության հրապարակից դեպի Բաղրամյան 26 երթ են անցկացնում:
Նոյեմբերյան քաղաքի ծննդատանը լույս աշխարհ եկող երեխաների թիվը տարեցտարի կրճատվում է։ 2000 թ. այստեղ ծնվածների թիվը եղել է 400, արդեն 2012-ին հասեյ է 255-ի։ Հարակից 3 գյուղերում բոլորը միասին՝ տարեկան 3 երեխա։
Նոյեմբերի 26-ին, ժամը 10.01-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Նուբարաշեն համայնքի 12-րդ փողոցի տներից մեկում 50-ամյա մի բնակիչ թունաքիմիկատ է խմել, ապա կախվելու փորձ արել։ Բուժաշխատողների տեղ հասնելու պահին նա ոչ ադեկվաւո վիճակում է եղել ու հարձակվել է բուժանձնակազմի վրա։
«Ժողովուրդի» իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ օրերս ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն ուժային կառույցների ներկայացուցիչների հետ խորհրդակցություն է անցկացրել
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի և ՔԳՎ Կենտրոնականի քննչական բաժնի առանձին պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորությունների անցում կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
«Գեներալ Եպիսկոպոսյանն ինձ անձամբ ասաց, թե քո ամուսինն ասաց այն, ինչ պետք է ասեր, հիմա կբարձրանաս վերև, մի երկու բան կգրես ու կգնաս տուն»։
Նոյեմբերի 26-ին, ժամը 10.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի 16-րդ թաղամասի թիվ 30 շենքի 14-րդ հարկից լսվել է պայթյունի ձայն և ծուխ է նկատվում:
Երբ սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էր «փոշմանել» ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի հարցով, Հայաստանում ոչ մի լուրջ ցույց չեղավ։ Հիմա, երբ նույն հարցով Վիկտոր Յանուկովիչն է «փոշմանել», Ուկրաինայի քաղաքներում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց։
Համաձայնեք, որ Մարուս և Լևոն Դոխոլյանների ազգանունների նույնությունն ամենևին էլ չի կարող պատահական համընկնում լինել։
Կտա՞ հրաժարական Ֆյուլեն այս ամենի արդյունքում։
«Ռազբորկան» տեղի է ունեցել թմրավաճառների միջև, որի ընթացքում էլ վերջիններս սկսել են կրակոցներ արձակել միմյանց վրա:
Միջադեպի հետեւանքով կա երկու զոհ: Զոհերի, նաեւ իրար վրա կրակած անձանց ինքնությունն ու էթնիկ պատկանելությունն առայժմ չի հաղորդվում:
Ըստ տեղում շրջանառվող լուրերի՝ կան զոհեր և վիրավորներ:
«Գործի քննության օրը դեռ նշանակված չէ: Ես վստահ եմ, որ այնտեղ Կարեն Արայանը կարդարացվի»,- ասել է Կարենի մայրը:
Երեխաները հագնում են հարևանների տված հին հագուստը և հաճախ քաղցած են գիշերում: Այն «տանը», որտեղ այս ընտանիքն ապրում է տարածքը սպասարկող տեսուչը հավանաբար 1 ժամ չի կարող մնալ:
Հանցագործության բեմականացում` սուտ մատնություն, կամ` թե ինչպես էր հարսը կազմակերպել կեղծ գողությունները :
Դռնփակ դատական նիստում քննարկվել է Վ. Մադոյանի փաստաբան Թամարա Յայլոյանի միջնորդությունը, այն է՝ բժշկի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին, եւ դատարանը որոշել է բավարարել տվյալ միջնորդությունը:
Նոյեմբերի 24-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Սիսիանի բաժին է դիմել 1969 թ. ծնված Մուրադ Գ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Շաքե գյուղում գտնվող իր գոմի անասնակերի պահեստավորման շինությունում:
Որևէ կերպ օգնել ցանկացողները կարող են զանգահարել 055 36 00 82 հեռախոսահամարով: Օգնել կարող ենք ամենքս:
Յուրաքանչյուր այցից հետո թվում է, թե վերջ, այլևս հնարավոր չէ հանդիպել նախորդներից առավել ծանր պայմաններում ապրող ընտանիքների և երեխաների, սակայն ավաղ, այդպես չէ։
Նոյեմբերի 24-ին, ժամը 19.20-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բագրատաշեն-Նոյեմբերյան ճանապարհի 12-րդ կմ-ին` Բերդավան գյուղի տարածքում, վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդու:
Չէ՞ որ եթե Արտակ Բուդղայանի մասով գործը հասավ դատարան, այնտեղ բացահայտվելու է, որ Արտակ Բուդաղյանը մեղավոր չէ, իսկ մեղավորները պարզ է՝ ովքեր են: Դրա համար իրենք Արտակ Բուդաղյանի մասն էլ աշխատելու են դատարան չուղարկեն, կարճեն:
Նոյեմբերի 26-ին և 27-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ի ցերեկը և 28-30-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ:
Նոյեմբերի 24-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության ծառայողները Շարուրի փողոցի 12 շենքից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Վահան Գ.-ին:
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր անփոփոխ է թողել Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի գործով առաջին ատյանի դատարանի վճիռը: Գործով ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ վերաքննիչ դատարանը բոլոր ամբաստանյալների մասով առաջին ատյանի դատավճիռը թողել է անփոփոխ:
Նոյեմբերի 24-ին, ժամը 03.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 26-րդ կմ-ին «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և հարվածել ճանապարհի երկաթյա արգելապատնեշին:
Մեղադրողի նկատմամբ բռնության գործով այսօրվա նիստում ինքնավնասման փորձ է արվել, որը կանխվել է:
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության կողմից այսօր շրջանառության մեջ է դրվել «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որի քննարկման ժամանակ, որպես հիմնական զեկուցող հանդես է գալու Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: