
Եվս մեկ զոհ` ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով

Ինչպես տեղեկացրել էինք` հուլիսի 1-ին, ժամը 00.05-ին, Երևանի Սեբաստիայի և Վեգների փողոցների խաչմերուկում իրար էին բախվել «ՎԱԶ-21083» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21083»-ի վարորդը` 1980 թ. ծնված Արայիկ Խաչատրյանը, տեղում մահացել էր, իսկ 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Օգոստոսի 17-ին, ժամը 18.00-ին, ճանապարհային ոստիկանության ՃՏՀ քննության բաժնից ստացվել է տեղեկանք, որ նշված պատահարի հետևանքով «Մալաթիա» բժշկական կենտրոն տեղափոխված Ն. Պողոսյանը, գիտակցության չգալով, ժամը 16.40-ին հիվանդանոցում մահացել է:
Քննությունը շարունակվում է:
ՀՀ Ոստիկանություն