
Եթե փոխանակում, ապա միայն դիակի հետ. «Փաստինֆո»

Ադրբեջանում գերության մեջ մահացած Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի դին Հայաստան տեղափոխելու ուղղությամբ գործընթացը շարունակվում է:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի դիակը Հայաստան բերի և փորձաքննություն անցկացվի, սակայն դեռևս արդյունքներ չկան:
Ինչ վերաբերում է Կարեն Պետրոսյանի դին փոխանակելու հավանականությանը, ապա Արծրուն Հովհաննիսյանը նշեց, փոխանակում կարող է տեղի ունենալ միայն դիակի հետ՝ ադրբեջանցի դիվերսանտի դիակ, ում հայկական կողմը հուղարկավորել է Ղարաբաղում:
ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ևս մեզ հետ զրույցում նշեց, որ գործընթացը երկխոսության փուլում է գտնվում իշխանությունների հետ, սակայն դեռևս առաջընթաց չկա. «Երբ կլինի երկու կողմից որոշակի համաձայնություն, կկարողանանք փաստացի առաջարկել հայրենադարձման մեր դերը»:
Մանրամասներն՝ այստեղ