Դպրոցի մարզադաշտի մոտ միզելու հարցի շուրջ վիճաբանության գործի քննությունը սկսվում է

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվում է Գյումրիի ավագ դպրոցի մարզադաշտի մոտ միզելու հարցի շուրջ վիճաբանության գործի քննությունը: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. փետրվարի 5-ին, ժամը 16:30-ի սահմաններում, իր ընկերների հետ գտնվելով Գյումրիի թիվ 2-րդ ավագ դպրոցի մարզադաշտի մոտ, մեկ այլ երիտասարդի կողմից միզելու հարցի շուրջ վիճաբանել են մարզադպրոցում մարզվող երկու սաների հետ, որի ժամանակ երիտասարդն իր մոտ եղած դանակով դիտավորությամբ հարվածել է անչափահաս տղայի կրծքավանդակին և պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մաս (պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով): Երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Տեսանյութեր

Լրահոս