
Դավիթ Հարությունյանը շնորհավորում է «Տանկային բիաթլոնում» պատվավոր տեղ զբաղեցրած հայկական հավաքականին

Սրտանց շնորհավորում եմ «Տանկային բիաթլոնում» պատվավոր տեղ զբաղեցրած հայկական հավաքականին: Մենք ցույց տվեցինք բոլորին, որ մեր բանակը միշտ մարտունակ է և պատրաստ է յուրաքանչյուր փոձությունների: Դրա վառ ապացույցն է հայ զինվորների պայքարը մինչև ատամները զինված ադրբեջանական հատուկ նշանակության վերապատրաստված ջակատայինների դեմ և այն խայտառակությունները, որոնք ունեցան ադրբեջանցիները:
Իսկ «տանկային բիաթլոնում» մասնակցած հայկական հավաքականը կարողացավ միջազգային բավականին բարդ մրցույթում զբաղեցնել պատվավոր երկրորդ հորիզոնականը, որին մասնակցում էին 12 երկրների 36 անձնակազմեր:
Շնորհավորում եմ բոլորիս հերթական հաղթանակի կապակցությամբ: Հայոց բանակի շնորհիվ մենք ունեցանք հերթական հաղթանակները և ցույց տվեցինք բոլորին, որ թե’ թշնամու դեմ պայքարում, թե’ տարբեր մրցույթներում մենք միշտ հաղթողի դերում ենք:
«Լիբերալ Ժողովրդական» կուսակցության նախագահ Դավիթ Հարությունյան