Դատարանն անփոփոխ է թողել Հայրապետյանի կալանքի որոշումը. azatutyun.am
Ուրբաթ օրը Մոսկվայի քաղաքային դատարանում Լևոն Հայրապետյանի կալանավորման որոշումը անփոփոխ թողնելու մասին դատարանի կայացրած որոշումից հետո գործարարի առողջական վիճակը կտրուկ վատացել է։
Հայրապետյանի պաշտպանության շտաբի անդամ Արմինե Սիմոնյանը «Ազատության» հետ զրույցում ասել է, որ Հայրապետյանի փաստաբանների փոխանցմամբ, դատավորի որոշումը ազդել է գործարարի առողջական վիճակի վրա. նա շարունակում է մնալ խցում, մինչդեռ ստացիոնար բուժման կարիք ունի։
Հայրապետյանի մոտ ընկեր Գարիկ Պողոսյանը, ով այժմ Մոսկվայում է, «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասել է, որ առաջիկա օրերին իրենք փաստաբանների միջնորդությամբ ցանկանում են լուծել Հայրապետյանին լիակատար բուժզննության ենթարկելու հարցը. հետազոտության արդյունքերից հետո արդեն հնարավոր կլինի գործարարի համար ստացիոնար բուժում կազմակերպել։
«Իրեն ստացիոնար բուժօգնություն է պետք, բայց, ինչու չեն անում՝ չեմ հասկանում։ Ինքը նոր հիվանդ չի, տասը տարուց ավել է բուժվում է. սրտի երկու ստենտավորում ունի, քաղցկեղ, շաքարախտ ունի՝ հիվանդությունների մի ամբողջ փունջ ունի», – «Ազատության» հետ զրույցում ասել է Պողոսյանը։
Լևոն Հայրապետյանի կալանավորված մնալու ժամկետը լրանում է սեպտեմբերի 15-ին։ Գործարարի ընկերն ասաց՝ ամեն ինչ անելու է, որ բուժումը կազմակերպվի մինչև սեպտեմբերի 15-ը։
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: