Քարինջի դպրոցը կունենա տեղեկատվական կետ. lorinews.am
lorinews.am-ը գրում է. 2014թ. օգոստոսի 14-ին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի աշխատակիցները Լոռու մարզի Քարինջ համայնքի դպրոցին հանձնեցին համակարգիչ, իր բոլոր սարքավորումների հետ միասին (համակարգիչ, տպիչ-սկաներ-քսերոքս), որը նախատեսված է դպրոցի գրադարանում տեղեկատվական կետ ստեղծելու համար:
Դեռևս 2013թ. դեկտեմբերին Քարինջ համայնքի դպրոցում «Քաղաքացիների ձայն և գործողություն» մեթոդոլոգիայով իրականացված խմբային քննարկումների ժամանակ, աշակերտները առաջնային համարեցին գրադարանում տեղեկատվական կետի ստեղծման խնդիրը: Մի քանի ամիս շարունակ աշակերտները այս հարցի լուծման համար ակտիվ խմբի հետ փորձել են իրականացնել ֆոնդհայթայթման աշխատանքներ:
Քարինջ համայնքը ունի բազմաթիվ խնդիրներ, խնդիրներից մեկը համայնքի դպրոցում տեղեկատվական կետի բացակայությունն է, որը դժվարեցնում է աշակերտներին՝ անհրաժեշտ տեղեկատվություն ձեռք բերելու գործում:
Դեռևս 2014թ. հունիսին աշակերտական խորհրդի, դպրոցի տնօրինության և «Համայնքային համախմբնամ և աջակցության կենտրոն» ՀԿ-ի միջև ձեռք էր բերվել եռակողմ պայմանավորվածություն՝ համայնքի գրադարանում տեղեկատվական կետի ստեղծման ծրագիր իրականացնելու համար: Համայնքի գրադարանը այսուհետ կունենա տեղեկատվական կետ, որը կսկսի գործել 2014 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ: Աշակերտնեը մեծ ոգևորությոմբ էին սպասում համակարգչին և հավելեցին, որ այսուհետ Քարինջի դպրոցը կունենա էլ առավել բարձր առաջադիմություն ուսման մեջ:
Մանրամասներն՝ այստեղ