
Ֆերմայից 100 հավ գողացողը հայտնաբերվել է

Օգոստոսի 12-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել Դավիթ-Բեկ գյուղում գտնվող մի ֆերմայից 100 հավ գողանալու մասին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում հիմնավոր ապացույցներ են ձեռք բերվել, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ, 1952 թ. ծնված Ռաֆիկ Ա.-ին, որին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները շարունակվում են:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Սյունիքի մարզի քննչական բաժին:
ՀՀ Ոստիկանություն