ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի դեմ բողոքող ցուցարարները երթով հասել են Կառավարության շենք։ Նրանք վանկարկում են «Մայդան, Մայդան»։ Պաստառի վրա գրված է՝ «Դեպի բարիկադներ»։ Կառավարության շենքը շրջապատված է ոստիկաններով։
Այսօր` 2013 թ. դեկտեմբերի 2-ի առավոտյան, ՀՀ ոստիկանության կողմից բերման են ենթարկվել մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ` Օլյա Ազատյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Արթուր Ավթանդիլյանը, Արթուր Պետրոսյանը եւ այլոք, որոնք պահվում են ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի Կենտրոնի եւ Շենգավիթի բաժիններում:
Ցուցարարները կրում են «1920թ. դեկտեմբերի 2-ը չի կրկնվի», «Stop, Russia» , Ալիևի և Պուտինի նկարներով՝ «Թշնամուն զենք վաճառողը թշնամի է» և նման բնույթի այլ ցուցապաստառներ։
«Գյումրիում ձմեռվա կեսին Պուտինի գալուց սարսափած հանկարծ կանաչ խոտ է աճել։ Երևի տնակների վրա էլ հեսա շքեղ վիլլաների ֆոտոներ կպցնեն, ժողովրդին էլ թմրանյութ բաժանեն, որ Թագավորին բարձր տրամադրությամբ դիմավորեն»:
Սոցիալական ցանցերում բազմաթիվ օգտատերեր հաղորդագրություններեն տարածել այն մասին, որ Գյումրիում Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցի հնարավոր չէ հուղարկավորություն անցկացնել։
Երևանի Ազատության հրապարակը չորս կողմից շրջապատված է ոստիկաններով։ Տարածքում կայանված են մեծ թվով ոստիկաններ են և ոստիկանական մեքենաներ։
«Անիմաստ է, այնտեղ նախաքննություն չի կատարվում: Փորձում են ամեն գնով՝ օրինական, անօրինական ճանապարհներով ոչ թե օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտել, այլ Վարդան Պետրոսյանի մեղավորությունը հիմնավորել»:
Քիչ առաջ ԱԺ-ում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, «Ժառանգության» պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանը և Զարուհի Փոստանջյանը կոչ են արել բաց թողնել ակտիվիստներին, որոնց այսօր առավոտվանից բերման են ենթարկել ոստիկանության բաժիններ՝ Պուտինի այցի կապակցությամբ պաստառներ փակցնելու համար։ Այս մասին գրում է a1plus.am-ը։
Ակտիվիստներից մեկի՝ Մարիա Հովսեփյանի փաստաբան Արգիշտի Կիվիրյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ իր վստահորդին առավոտյան ժամը 9-ին բռնի իջեցրել են տաքսի ավտոմեքենայից և տարել ոստիկանության Կենտրոնի բաժին:
Դեկտեմբերի 2-ին, ժամը 07.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 07.13-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության տարածքում՝ Գուդաուրիի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, մաքսանենգության և դրան օժանդակելու դեպքի առթիվ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեից ստացված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 38-215-րդ հոդվածի 1-ին մասի, 215-րդ հոդվածի 1-ին մասի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Դեկտեմբերի 2-ին, ժամը 10.38-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 21/1 հասցեում՝ մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում, տեղի է ունենալու պայթյուն:
Ոստիկանության տարբեր բաժիններում իմ հաշվարկներով կան մոտավորապես մի 15 հոգի ազատազրկված ակտիվիստներ: Ոստիկանությունը եվրագրանտները ուտում է, բայց հեռու է եվրոպական չափորոշիչներով գործելուց, որեւէ առաջընթաց չկա:
shamshyan.com-ի փոխանցմամբ` դեկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում՝ «Որսորդ» ռեստորանահյուրանոցային համալիրի հարևանությամբ, բախվել են BMW մակնիշի 19 ՍՕ 403 համարանիշի և Opel Astra մակնիշի 34 DԼ 634 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով երկու վարորդները տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ քննչական գործողություններ՝ վարորդների ինքնությունը ճշտելու համար: Կան […]
Vogue –ի փորձագետները նրան հրավիրել են, որպեսզի Վիկտորյան իրենց օգնի Ծննդյան տոների հետ կապված բացառիկ համար թողարկել:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դեկտեմբերի 3-ին կշարունակվի մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսահոլովակներ բեռնելու և 16 տարին չլացած անձանց դիտել առաջարկելու գործով դատական քննությունը:
Առաջինը կառավարությունը ցրելու մասին հայտարարելն է` ցուցարարների հետ բանակցությունների գնալու համար: Երկրորդը` իրենց կրեմլյան էմիսարների միջոցով պնդել ուժային սցեները:
Երևանում դեկտեմբերի 2-ին, 4-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ին սպասվում են տեղումներ: Դեկտեմբերի 2-ի ցերեկը Երեւանում կգրանցի մինչեւ 13 աստիճան տաքություն, այնուհետեւ կնվազի 4-5 աստիճանով:
Տավուշի մարզպետի խորհրդական, իջևանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանը գրքեր է ձոնել Վլադիմիր Պուտինին, Սերժ Սարգսյանին, Պետրոս Մեծին և այլոց:
Թունավորումով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Վարդ Աղ 1-ին թաղամասի թիվ 5 շենքի բնակիչ՝ 1984 թ. ծնված Է. Մ.-ն
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերվել է 1958 թ. ծնված Ա. Խ.-ի դին:
Ազատության հրապարակում Մաքսային միությանն անդամակցության և Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացներին «ոչ»-ի հանրահավաքին մասնակցող «Հայազն» կուսակցությունը բողոքի ակցիային մասնակցելով նպատակ ունի ոչ թե Վլադիմիր Պուտինին, այլ ՀՀ իշխանություններին ցույց տալ, որ Հայաստանի ինքնիշխանությունը արժեք է:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը` մոտ 0,5 ք.մ:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենաները: Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:
Պաշտպանական կողմը, որն այդ մոդելավորումն իրականացրել է վթարի օբյեկտիվ պատկերը վերականգնելու նկատառմամբ, նախաքննական կողմին այն դեռևս չի հանձնել:
Գտնում եմ, որ ձախողված երկրի ներկայացուցիչը բարոյական իրավումք չունի ղեկավարել ԱլԳ քաղհասարակության կառույցը
Հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի նախաշեմին անցկացվող երկրորդ նիստը նպատակ ունի քննարկել երկու երկրների միջեւ միջտարածաշրջանային մակարդակով համագործակցության զարգացման հեռանկարներն ու ուղղությունները:
Սկզբնական շրջանում ծեծի ենթարկելով, այնուհետև դրա սպառնալիքով, նրանք հարկադրել են զբաղվել մուրացկանությամբ, ստացել անչափահաս երեխաներ Ներսիսյանների կողմից մուրացկանությամբ վաստակած գումարները և ուղղել իրենց ընտանիքի կարիքները հոգալուն:
Միասնական քննչական մարմինը, ինչպես և այդ կարգի բոլոր մարմինները, պետք է նախատեսված լինի Սահմանադրությամբ, և նրանց ղեկավարների նշանակման հարցը ևս պետք է սահմանադրական մակարդակով լուծվի:
Պատվիրակությունների մի մասն արդեն Հայաստանում է եւ նոյեմբերի 30-ին եւ դեկտեմբերի 1-ին հանդիպումներ են ունեցել ՀՀ մարզերում, հայաստանցի գործընկերների հետ քննարկել համագործակցության զարգացման հեռանկարները: