
Երևանից մեկնած ավտոբուսը Վրաստանում վթարի է ենթարկվել

Դեկտեմբերի 2-ին, ժամը 07.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 07.13-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության տարածքում՝ Գուդաուրիի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Պարզվել է, որ Երևան-ՌԴ մեկնող ուղևորատար 18 OC 008 պետհամարանիշի ավտոբուսը բախվել է ճամփեզրին, ինչից ոտքի հատվածում թեթև մարմնական վնասվածք է ստացել փոխարինող վարորդ՝ 1978 թ. ծնված Զ. Ս.-ն, ով տեղում ստացել է առաջին բուժօգնություն:
Ուղևորատար ավտոբուսը շարունակել է երթևեկությունը:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն