Էդմոն Մարուքյան. Միասնական քննչական մարմնի ղեկավարի նշանակման հարցը պետք է լուծվի սահմանադրական մակարդակով
Միասնական քննչական մարմինը, ինչպես և այդ կարգի բոլոր մարմինները, պետք է նախատեսված լինի Սահմանադրությամբ, և նրանց ղեկավարների նշանակման հարցը ևս պետք է սահմանադրական մակարդակով լուծվի: Նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի անկախ պատգամավոր, նախկին փաստաբան Էդմոն Մարուքյանը՝ ի պատասխան «Փաստինֆո»-ի թղթակցի հարցին, թե ի՞նչ մեխանիզմներ են անհրաժեշտ, որպեսզի իրոք ապահովվի ստեղծվելիք Միասնական քննչական մարմնի անկախությունն ու պրոֆեսիոնալիզմը:
Պատգամավորը հույս հայտնեց, որ առաջիկայում կատարվելիք սահմանադրական բարեփոխումների շրջանակներում, երևի թե, այդ հարցին ևս լուծում տրվի:
«Եթե ինձ մնա՝ ես կառաջարկեի բարձրացնել խորհրդարանի դերը: Այդ դեպքում չեմ բացառում, որ այդ կարգի մարմինների ղեկավարները նշանակվեն խորհրդարանի կողմից՝ անկախությունն ապահովելու համար»,- նշել է պատգամավորը:
Է.Մարուքյանի կարծիքով` առայժմ կարելի է անցումային տարբերակներ գտնել:
Պատգամավորն ընդգծել է, որ Միասնական քննչական մարմնի մասին օրենքի նախագիծը դեռևս չկա: «Երբ լինի, կարող ենք ավելի առարկայական քննարկել: Առայժմ որևէ բան պարզ չէ, այդ իսկ պատճառով կդժվարանամ կարծիք հայտնել»,- ասել է նա:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: