Բաժիններ՝

Չիբուխչյանը Պուտինի մասին մեկ նախադասությամբ պոեմ է գրել. «Վլադիմիրների Վլադիմիր»

Տավուշի մարզպետի խորհրդական, իջևանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանը գրքեր է ձոնել Վլադիմիր Պուտինին, Սերժ Սարգսյանին, Պետրոս Մեծին և այլոց: tesankyun.am-ի փոխանցմամբ՝ նա 2010թ. արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին փաստացի պատկանող մարզային «Տավուշ» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժում ասվում է, որ Լյուբիկ Չիբուխչյանը 2005թ. ճանաչվել է աշխարհի ամենաֆենոմենալ մարդ, հռչակվել աշխարհի ամենարագ մտածողը:

Նույն ռեպորտաժում Չիբուխչյանը հայտարարում է, որ 2003 թվականին ինքը Գինեսի ռեկորդակիր է դարձել Պուտինի մասին մեկ նախադասությամբ գրքով: Նշենք, որ այդ պոեմը կոչվում է «Վլադիմիրների Վլադիմիր»:

Ըստ կայքի՝ տեսանյութի մեջ նաև նշվում է, որ Լյուբիկ Չիբուխչյանը հայ-ռուսական բարեկամության մեջ ունեցած մեծ ավանդի համար 2011թ. պարգևատրվել է ոսկե մեդալով և ՀՀ նախագահի կողմից՝ «Իսուզու» մակնիշի ավտոմեքենայով:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս