
Պուտինի «պատվին» Գյումրիում ձմռանը կանաչ խոտ է աճել

Դերասան Հայկ Մարությանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ Վլադիմիր Պուտինի Գյումրի այցի հետ կապված։« Գյումրիում ձմեռվա կեսին Պուտինի գալուց սարսափած հանկարծ կանաչ խոտ է աճել»,- գրել է նա։ Գրառումը՝ ստորև։
«Գյումրիում ձմեռվա կեսին Պուտինի գալուց սարսափած հանկարծ կանաչ խոտ է աճել։ Երևի տնակների վրա էլ հեսա շքեղ վիլլաների ֆոտոներ կպցնեն, ժողովրդին էլ թմրանյութ բաժանեն, որ Թագավորին բարձր տրամադրությամբ դիմավորեն։
Հ.Գ. Դեմից ասեմ միտքն իմն էր, այնպես որ հեղինակային իրավունքները պաշտպանված են»,- գրել է Հայկ Մարությանը։