
Ռուսաստանի Դաշնության տարածաշրջանների պատվիրակությունները հանդիպումներ են ունենում ՀՀ մարզերում

Դեկտեմբերի 2-3-ը Գյումրիում եւ Երեւանում կայանալիք հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովին կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության շուրջ երկու տասնյակ տարածաշրջանների պատվիրակություններ, որոնցից 9-ը ղեկավարում են նահանգապետները:
Ինչպես հայտնում են Հայաստանի տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, պատվիրակությունների մի մասն արդեն Հայաստանում է եւ նոյեմբերի 30-ին եւ դեկտեմբերի 1-ին հանդիպումներ են ունեցել ՀՀ մարզերում, հայաստանցի գործընկերների հետ քննարկել համագործակցության զարգացման հեռանկարները:
Նոյեմբերի 30-ին Արխանգելսկի եւ Նիժնի Նովգորոդի մարզերի պատվիրակությունները հանդիպումներ են ունեցել Վայոց ձորի, Ստավրոպոլի երկրամասի պատվիրակությունը` Լոռու մարզում:
Այսօր փոխգործակցության խորացման հարցեր են քննարկվել Սյունիքի ու Արարատի եւ համապատասխանաբար Վոլգոգրադի ու Ռոստովի մարզերի միջեւ:
Առաջիկայում եւս կշարունակվեն Ռուսաստանի տարածաշրջանների պատվիրակությունների հանդիպումները հայաստանցի գործընկերների հետ: