
Նուբարաշենի խճուղում բախվել են BMW-ն ու Օpel-ը. կան վիրավորներ. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` դեկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում՝ «Որսորդ» ռեստորանահյուրանոցային համալիրի հարևանությամբ, բախվել են BMW մակնիշի 19 ՍՕ 403 համարանիշի և Opel Astra մակնիշի 34 DԼ 634 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով երկու վարորդները տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ քննչական գործողություններ՝ վարորդների ինքնությունը ճշտելու համար: Կան տեղեկություններ, որ հիվանդանոց է տեղափոխվել նաև վիրավոր ուղևոր, որը ոստիկանությունը ճշտում է:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: