Վալերի Օսիպյանը ցուցարարներին հայտնել է, թե թույլ չի տալու երթ անել Ազատության հրապարակից
Այսօր` 2013 թ. դեկտեմբերի 2-ի առավոտյան, ՀՀ ոստիկանության կողմից բերման են ենթարկվել մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ` Օլյա Ազատյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Արթուր Ավթանդիլյանը, Արթուր Պետրոսյանը եւ այլոք, որոնք պահվում են ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի Կենտրոնի եւ Շենգավիթի բաժիններում:
Այդ մասին ասվում է Հելսնիկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:
«Միեւնույն ժամանակ 2013 թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն եւ Երեւանի քաղաքապետարան է ներկայացվել իրազեկում Մաքային Միությանը Հայաստանի Հանրապետության անդամության որոշման դեմ նույն օրը շտապ հավաք անցկացնելու մասին:
Ավելին, ըստ հավաստի աղբյուրների` ՀՀ ոստիկանության Երեւանի փոխոստիկանապետը` Վ. Օսիպյանը, հավաքի մասնակիցներին հայտնել է, որ նրանց թույլ չի տրվելու լքել Ազատության հրապարակը եւ ընթանալ երթով:
Չնայած ՀՀ ոստիկանության պաշտոնական հայտարարությունների`
ՀՀ ոստիկանության նման գործելակերպը գնահատում ենք ակնհայտ անօրինական` ուղղված քաղաքացիների հավաքների եւ ազատ արտահայտվելու իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն,
խստորեն դատապարտում ենք ՀՀ ոստիկանության ՀՀ քաղաքացիների հավաքների եւ ազատ արտահայտվելու իրավունքը սահմանափակող ցանկացած գործողություն,
պահանջում ենք անհապաղ դադարեցնել նման գործողությունները եւ ազատ արձակել անօրինական կերպով բերման ենթարկված ՀՀ քաղաքացիներին»,- ասվում է հայտարարության մեջ:
Հելսնիկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ