Դատապարտյալների հիվանդանոցում Վարդան Պետրոսյանին այլ քննիչ է այցելում
Վ.Պետրոսյանն ու նրա փաստաբանը շարունակում են բոյկոտել քննչական գործողությունները:
Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է վթարի փաստով կալանավորված դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
«Անիմաստ է, այնտեղ նախաքննություն չի կատարվում: Փորձում են ամեն գնով՝ օրինական, անօրինական ճանապարհներով ոչ թե օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտել, այլ Վարդան Պետրոսյանի մեղավորությունը հիմնավորել»,-նշել է փաստաբանը:
«Ես նախաքննական մարմնին օբյեկտիվ ճշմարտությունը ներկայացրել եմ, իրենք փոխարենը ճշտեն իմ ասածը ճիշտ է, թե՝ ոչ, բոլորովին այլ քննչական գործողություն են կատարում, որն ընդհանրապես քրեական գործ հետ կապ չունի»,- հավելեց Նիկոլայ Բաղդասարյանը:
Մանրամասները այստեղ`