Բաժիններ՝

Երևանում ծաղկավոր խալաթ ու «սապոգ» են կախել (լուսանկարներ)

Երեւանի ոստիկանության տարբեր բաժիններ բերման ենթարկված ակտիվիստների թիվը շուրջ 15 է:

Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցել է  Արգիշտի Կիվիրյանը, ով որպես փաստաբան այս պահին գտնվում է մայրաքաղաքի ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում:

«Մենք հիմա որպես փաստաբաններ՝ ես, Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը գտնվում ենք Կենտրոնի ոստիկանության բաժնում, քանի որ ապօրինի կերպով բերման են ենթարկել քաղաքացիական ակտիվիստներին: Հիմա այստեղ է գտնվում ակտիվիստ Մարիամ Հովսեփյանը, ով բերման է ենթարկվել տաքսի ծառայության մեքենայի միջից՝ Սայաթ- Նովա- Նալբանդյան խաչմերուկում: Երեք ոստիկան նրան բռնի ուժով իջեցրել են մեքենայից եւ բերել ոստիկանության Կենտրոնի բաժին, նրան զրկել են ազատությունից: Արդեն անցել է երկու ժամ եւ նույնիսկ չեն ասում՝ ինչի համար են բերման ենթարկել:

Ոստիկանության տարբեր բաժիններում իմ հաշվարկներով կան մոտավորապես մի 15 հոգի ազատազրկված ակտիվիստներ: Ոստիկանությունը եվրագրանտները ուտում է, բայց հեռու է եվրոպական չափորոշիչներով գործելուց, որեւէ առաջընթաց չկա»:

Ոստիկանության աշխատակիցները այսօր վաղ առավոտյան ներկայացել են նաեւ քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանի բնակարան եւ նրան ու մեկ ակտիվիստի եւս արգելում են դուրս գալ բնակարանից:

«Գնացել Անիենց տան դիմաց չոքել են, ինքն ու ակտիվիստ Նանե Մինասյանն էլ Անիենց տանը բլակիրովկա են եղած: Ամբողջ նպատակը՝ փորձել առավելագույնս խոչընդոտել ակտիվիստ քաղաքացիներին: Վերջիվերջո մի քանի օր առաջ Վովա Գասպարյանը ի լուր բոլորի հայտարարեց, որ ոստիկանության հակառակորդը կրիմինալն ու քաղաքացիական ակտիվիստներն են, դե հիմա որս է սկսվել ակտիվիստների»,-ասաց Ա. Կիվիրյանը:

1401341_671511659546181_275771709_o-588x375

601594_10202411899116272_735587356_n

526594_625081470888185_1703591246_n

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս