Բաժիններ՝

Վաղը Ազատության հրապարակում հանրահավաք տեղի կունենա. Պուտինին ցույց տալու բան չունեն, այլ՝ ՀՀ իշխանություններին

ՌԴ նախագահի՝ Հայաստան պետական այցի օրը (դեկտեմբերի 2-ին) մայրաքաղաքի Ազատության հրապարակում Մաքսային միությանն անդամակցության և Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացներին «ոչ»-ի հանրահավաքին մասնակցող «Հայազն» կուսակցությունը բողոքի ակցիային մասնակցելով նպատակ ունի ոչ թե Վլադիմիր Պուտինին, այլ ՀՀ իշխանություններին ցույց տալ, որ Հայաստանի ինքնիշխանությունը արժեք է:

«Կոնկրետ «Հայազն»-ը Պուտինին ոչինչ ցույց տալու չունի, մենք ցույց ենք տալու, որ Հայաստանի Հանրապետությանը ինքնիշխանությունը արժեք է, որը ոչ մեկս զիջելու մտադրություն չունենք, որ իշխանությունը չի ներկայացնում մեզ ու իրավունք չունի նման զիջումների գնալ»,- Tert.am –ի հետ զրույցում, ի պատասխան հարցի, թե ինչ են ուզում այդ հանրահավաքով ցույց տալ, ասել է կուսակցության վարչության անդամ Արմեն Հովհաննիսյանը:

Վաղը դեկտեմբերի 2-ն է՝ Առաջին հանրապետության անկման (Ալեքսանդրապոլի պայմանագրի օրը, որը համընկնում է 1920թ. Հայաստանի խորհրդայնացման օրվա հետ), և այդ օրը գնալով Ազատության հրապարակ իրենք ցանկանում են ցույց տալ, որ «մենք այդ օրը հիշում ենք ու դասեր ենք քաղել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031