Բաժիններ՝

Շարունակվելու է մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսահոլովակներ բեռնելու գործով դատաքննությունը

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դեկտեմբերի 3-ին կշարունակվի մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսահոլովակներ բեռնելու և 16 տարին չլացած անձանց դիտել առաջարկելու գործով դատական քննությունը: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 24-ամյա Մ. Ամատունուն:

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012 թվականի հոկտեմբեր ամսից պարբերաբար ներբեռնել և իր համակարգչի տվյալների պահպանման համակարգում պահել է 255 մանկական պոռնկագրական բնույթի սիրողական տեսանյութեր և հաղորդագրությունների միջոցով 16 տարին չլրացած անձանց առաջարկել է դիտել մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսահոլովակներ: Մ. Ամատունին կալանավորված է: Ըստ datalex-ի՝ քրեական գործին որպես ապացույց կցված են 16 լազերային սկավառակ և համակարգիչ: Գործը քննում է դատավոր Դավիթ Բալայանը:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս