Գյումրիում թունավորման դեպք է արձանագրվել
Դեկտեմբերի 1-ին, ժամը 21.04-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 20.11-ի սահմաններում թունավորումով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Վարդ Աղ 1-ին թաղամասի թիվ 5 շենքի բնակիչ՝ 1984 թ. ծնված Է. Մ.-ն, հայտնում են ԱԻ նախարարությունից:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: