Բաժիններ՝

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «ԳԱԶ 31» -ն ու «Վոլցվագեն»-ը. կա տուժած

Դեկտեմբերի 1-ին, ժամը 18.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124 կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հայտնում են ԱԻ  նախարարությունից:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԳԱԶ 31» մակնիշի (վարորդ՝ Կ. Մ., ծնվ. 1987 թ.) 07 UL 555 պետհամարանիշի և «Վոլցվագեն» մակնիշի (վարորդ՝ Կ. Խ., ծնվ. 1994թ.) 35 VT 460 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս վարորդը, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենաները: Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս