Հուլիսի 11-ին, ժամը 10.58-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի 5-րդ շենքի թիվ 3 բնակարանում:
Ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 22-ամյա Հռիփսիմե Ս.-ին: Նա խոստովանել է, որ հյուրընկալվելով կնոջ բնակարանում, հյուրասենյակի մահճակալի վրա դրված դրամապանակից գողացել է նշված գումարը:
Շատերը կարծում են, որ սեռերի անհամամասնությունը կապված է ազգային մենթալիտետի, ցածր ծնելիության և գենդերային խնդիրների հետ:
Ինքնասպանության փորձ կատարող կինը Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի բնակիչ Մարիամ Զ-ն է, իսկ նրան փրկած Գ. Անտոնյանը աշխատում է մաքսային ծառայությունում:
Հուլիսի 9-ին ժամը 15:00-ի սահմաններում Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի բնակիչ 47-ամյա Արմեն Մուրադյանի վարած Nissan Sunny մակնիշի 001 ՏՏ 91 համարանիշի և Գեղակերտ գյուղի բնակիչ 57-ամյա Նվեր Հարությունյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 29 SL 992 համարանիշի ավտոմեքենաները:
«Ձեն հանեք տղերք և … աղջկերք: Ոսկե ծիրանը փառատոն չէ՞, թե՞ էնքան հայտնի չէ, որքան Ասպարեզ ակումբը, ՀՔԱՎ գրասենյակը, ես ու Արթուրն ենք հայտնի, էդքան չկա՞ Ոսկե ծիրանը: Թե՞ ատամներդ ցավում է, բերաններդ էլ ուռել է»:
Տավուշի մարզի սկզբնամասում` Դիլիջան քաղաք չհասած, կամ, ինչպես հայտնի է, քաղաքային աղբավայրի հակառակ կողմում` շան գերեզման կա, որի կողքով քաղաքացիները երբեք անտարբեր չեն անցնում: Ամայի այս վայրում արդեն 4 տարի գտնվում է Սևուկ անունը կրող շան գերեզմանը:
Գյումրիի Սավոյան 9 հասցեում գտնվող «Արյան փոխներարկման կայանի» նախկին շենքը «Պաթոլոգո-անատոմիական լաբորատորիա» վերակառուցելու որոշման առնչությամբ Սավոյան փողոցի բնակիչները բողոքով դիմել են Շիրակի մարզպետարան, հայտնել են իրենց մտահոգությունը:
Ժամը 15:00-ի սահմաններում Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի բնակիչ 47-ամյա Արմեն Մուրադյանի վարած Nissan Sunny մակնիշի 001 ՏՏ 91 համարանիշի և Գեղակերտ գյուղի բնակիչ 57-ամյա Նվեր Հարությունյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 29 SL 992 համարանիշի ավտոմեքենաները:
Գյուղացու սոցիալական վիճակը վաղուց անցել է ծայրահեղ աղքատության սահմանը: Նույնիսկ գյուղացի 3-4 տարեկան երեխան, գիտակցելով, որ իր ծնողներն օրվա ցամաք հացի խնդիր ունեն, ցանկանում է իր մանկական ֆիզիկական ուժով մասնակցություն ունենալ այդ խնդրի լուծման գործում. երեխան արդեն արհեստավարժ կանաչի հավաքող ու մաքրող է դարձել:
ՀՀ Վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվության ուսումնասիրության արդյունքում դատախազությունն արդեն 4 նյութ ուղարկել է ոստիկանություն՝ ընթացք տալու համար։
Քաղաքացուց ստացած հաղորդման հիման վրա Լոռու մարզի դատախազությունում հարուցել է քրեական գործ` Սպիտակի քաղաքապետի կողմից նույն քաղաքի բնակչին ծեծի ենթարկելու փաստի առթիվ:
Հուլիսի 9-ին, երեկոյան` ժամը 22:30-ի սահմաններում Գյումրիի Կամո 51 հասցեում գտնվող տան դիմաց լսվել են կրակոցներ: Դեպքի վայրը մոտավորապես նույնն էր, ինչ ամիսներ առաջ՝ ապրիլին տեղի ունեցած միջադեպը` Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի թիմակիցների միջև:
Ղարաբաղյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը), «Ազատություն ռադիոկայան»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու փաստին, ասել է, որ օրենքով Արտակը մեղավոր է, բայց Սյունիքի նախկին մարզպետն էլ իր մեղքն ունի:
Ըստ մեղադրանքի` գիտակցելով կեղծ տեղեկատվություն տրամադրելու հանգամանքը՝ նա 2013թ. ապրիլի 8-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում իրականությանը չհամապատասխանող հաղորդում է տվել առ այն, որ 2013թ. ապրիլի 5-ին Երևանի Կորեայի Ձորում Արծրուն անունով անձնավորությունը բռնաբարել է իրեն:
Ձերբակալվել է Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ես կարծում եմ, որ շատ լուրջ փուլ ենք մտել, որ այսպես հրապարակվեց այդ պալատի զեկույցը, և եթե առաջներում դա ավելի փակ էր մնում, հիմա լայն հասարակական հնչեղություն ունեցավ, և, իմ կարծիքով, այսպես ծածկադմփոցով չի ստացվի:
Վանաձորում հուլիսի 7-ից բարձրացան ոչ միայն էլէկտրաէներգիայի ու կապույտ վառելիքի, այլ նաեւ տաքսի ծառայության գները: Եթե դեռեւս մի քանի օր առաջ վանաձորցիները տաքսի ծառայություններից օգտվելու համար, 1կմ-ի դիմաց վճարում էին 100 դրամ, 1-5 կմ-ի համար՝ 500 դրամ, այսօր արդեն 1կմ արժե՝ 120 դրամ, 1-5 կմ՝ 600 դրամ:
Դրանք բոլորը շուռ տված լուրեր են, խոսակցություններն էլ լրիվ անիմաստ, ես այնպիսի մարդ չեմ, որ մարդ ծեծեմ, մեկն էլ զանգել ասում էր, թե դանակահարել եք:
Կրակողը եղել է իմ տղաս, եթե չկրակեր, հիմա տղաս էլ, թոռներս էլ չկային: Իմ տղան է կրակել, իհարկե օրենքով, փաստաթղթով զենքով, որ իրա զենքն էր եւ իրավունք ունի կրելու եւ օդ է միայն կրակել: Եկել էին դուրս էին կանչում մենակ՝ դուրս եկեք, դուրս արեք, ես մինչեւ ելա դուրս, արդեն կաշա էր:
Հուլիսի 10-ին, ժամը 01.30-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 30-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Էդ որտե՞ղ է, որ մասսան տարբեր շերտերից բաղկացած չէ, ո՞ր երկրում է: Գորիսը բացառություն չէ, բայց վերցնել՝ Գորիսը դարձնել Լաս Վեգաս, թմրանյութերի շրջանառություն, Կոլումբիա եւ այլն, սիրուն չէ:
Պետեկամուտների կոմիտեի Կենտրոնի հարկային տեսչությունում հաշվառված «Սահակ Պարթև-Պապյան» ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրեն և այլ առևտրային կազմակերպություններում բաժնեմաս ունեցող ձեռնարկատեր Հայկ Պապյանին մեղադրանք է առաջադրվել ԱԱՀ-ն վճարելուց չարամտորեն խուսափելու համար:
«Բնապահպանության նախարարությունը և անձամբ ես կարևորում ենք ծրագրի բնապահպանական նշանակությունը և դրա սոցիալական ուղղվածությունը, քանի որ այն բնական ռեսուրսների կայուն կառավարման և կենսապաշարների վրա ճնշման թուլացման նոր հնարավորություն կընձեռի»,- նշել է նախարար Հարությունյանը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«ԴՈՒԵՏԻ» հիմնական առանձնահատություններից էր փառատոնային ֆորմատը, համաձայն որի՝ կարող էին մասնակցել երկու գործող անձ ունեցող ներկայացումները: Հետաքրքիր էր նաև այն փաստը, որ լինելով թվով առաջինը` փառատոնը «ձեռք բերեց» միջազգային կարգավիճակ` իր հարկի տակ ընդունելով թատերախմբեր Ռուսաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից:
«Քրջի բազար» կոչվող շուկայի տարածքից վտարված առևտրականներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց, որի արդյունքում պայմանավորվել են ժամը 17:00-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարակից տարածքում հանդիպել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Առևտրի և սպասարկումների վարչության պետի հետ:
«Շաբաթ օրն ինձ մոտ քննարկում է: Իրենք («Հայփոստը»:- Օ. Հ.) տարբեր բաներ են ասում, բնակիչները՝ տարբեր: Իրենք ասում են, որ մենք գնում ենք, նորմալ կազմակերպում ենք, բնակիչներն էլ ասում են, որ՝ չէ՛ նորմալ չեն գալիս: Շաբաթ օրն ինձ մոտ քննարկում է լինելու հենց այդ հարցի հետ կապված»:
PrimeCrime-ը ցանկը կազմել է ըստ այբբենական կարգի, սակայն առանձին նշել է բոլորի ազգությունը։ Մենք առանձնացրել ենք բոլոր հայազգի հեղինակություններին, որոնք տեղ են գտել այդ ցանկում։ Ընդհանուր առմամբ դրանք 39 են։