Եգիպտոսում և Թուրքիայում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները, քաղաքացիական շարժումներն ու բողոքի ցույցերը զգալիորեն ազդել են հայ զբոսաշրջիկների այցելությունների թվի վրա:
Ըստ գյումրեցիների, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր տղայի աներձագն է վթարի է ենթարկվել՝ բախվելով առևտրի տաղավարներին:
Կապանի հրշեջ փրկարարակն ջոկատը Mersedes մակնիշի ավտոմեքենայից դուրս է բերել վարորդին և 4 ուղևորներին, որոնցից երկուսը անչափահաս երեխաներ են: Նրանք բոլորը տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն:
Համապատասխան բժշկական բարձրագույն կրթություն ունեցող անձի կողմից ապօրինի աբորտ կատարելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:
Հուլիսի 7-ին, ժամը 14.32-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղի մոտակա բլուրին այրվում է Սրբ. Հովհաննես մատուռը:
«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ ՀՔԾ քննիչ Սամվել Տոնոյանը վերջերս նշանակվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետ:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Դ. Գալստյանը ՃՈ աշխատակիցներին հայտնել է, որ իր հետ մեքենայում եղել է ուղևոր և իրենք հրաժարվում են բժշկական օգնությունից:
2009 թվականի նոյեմբերի 10-ին Սիսիանի Նորավան գյուղում տեղակայված զորամասում մահացած` պաշտոնական վարկածով ինքնասպանություն գործած զինծառայող Սերգեյ Մանուկյանի մայրը դիմել է Եվրադատարան և պահանջում է, որպեսզի բացահայտվեն իր որդու մահվան իրական պատճառները:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Նելլի Սիմոնյանի գործը: Համաձայն մեղադրական եզրակացության՝ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ գիտակցելով կեղծ տեղեկատվություն տրամադրելու հանգամանքը, 2013թ. ապրիլի 8-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում իրականությանը չհամապատասխանող հաղորդում է տվել այն մասին, որ 2013թ. ապրիլի 5-ին Երևան քաղաքի Կորեայի Ձորում Արծրուն անունով անձնավորությունը բռնաբարել է իրեն:
Հուլիսի 7-ին, ժամը 00.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Յաղդան գյուղի բնակչուհի` 1997 թ. ծնված Լիլիթ Պողոսյանը դուրս է եկել տանից և չի վերադարձել:
Հուլիսի 7-ին, ժամը 08.41-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 01.46-ին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն ուղևորվելիս՝ Շուլավերի բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ԱԻ արձագանքման խումբը: Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նելսոն Ստեփանյան փողոցի թիվ 1 հասցեում:
Մոլդովայի և Հայաստանի օմբուդսմենների գրասենյակները պահպանել են մշտապես կայուն համագործակցության և փոխադարձ աջակցության հարաբերություններ, և Խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի հայտարարությունները չպետք է երկու հաստատությունների միջև գժտության պատճառ հանդիսանան:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:
Վաղը` հուլիսի 7-ին, Վարդավառի օրվա առիթով Սիրահարների այգում տեղի են ունենալու բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ: Այս մասին 168.am-ին տեղեկացրեցին «Վարդավառ 2013»-ի կազմակերպիչներ դիզայներ Արա Ասլանյանը և MAROG Marketing-ը:
Նա ներկայում ևս շարունակում է ճնշումները. հիմա էլ ստիպում է Գորիսի ալրաղացի տնօրենին գնել իր տունը:
Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի բնակիչ Արթուր Վարդանյանին պատկանող 46 անասնագլուխ հարկադիր մորթի է ենթարկվում, քանի որ կենդանիների մոտ բրուցելոզ հիվանդություն է հայտնաբերվել:
Արտակ Բուդաղյանը նշված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է որպես վկա, սակայն ակնհայտ է, որ առաջիկայում տեղի կունենա նաև կարգավիճակի փոփոխություն կամ նրան նույնպես մեղադրանք կառաջադրվի տեղի ունեցած փոխհրաձգությանը մասնակցելու համար կամ կստանա տուժողի կարգավիճակ։
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Արարատի մարզի Այգավան գյուղի տարածքում գտնվող հյուրանոցային համալիրից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Հերմինե Ա.-ին:
Այս անգամ ամբաստանյալի աթոռին կնստի Երևանի «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն ՓԲԸ Վիրաբուժագինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Վարուժան Մարդանյանը:
Հուլիսի 5-ին, ժամը 23.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել 20-ամյա երիտասարդի:
Մեր աղբյուրները հայտնում են, որ Գաբրիելը հոգեկան խնդիրներ է ունեցել. Արմավիրում ծառայելու ժամանակ նա մեկ անգամ փորձել է ինքնասպան լինել` սայրով կտրելով երակները:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 5-ին Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
05.07.2013թ., ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում գտնվող հեռախոսային ալեհավաքի աշտարակից սավանով կախված վիճակում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Գաբրիել Աբրիկի Լալազարյանի դին:
«Օշին» ՍՊԸ-ին պատկանող Լոռու մարզի Ամրակից գյուղում գտնվող «Դրախտ» ռեստորանային համալիրում՝ սպառողների կյանքի անվտանգության պահանջներին չհամապատասխանող մատուցված ծառայությունների պատճառով 4 մարդ է մահացել:
Երևան – Երասխ ավտոմայրուղու 19-րդ կմ հատվածում ВАЗ 2106 մակնիշի՝ 34 TO 238 համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել է մայթեզրին կայանված ЗИЛ մակնիշի 130 ՏՍ 17 համարանիշի ավտոմեքենային:
27-ամյա Քրիստինե Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ընկերուհուց` Հրազդան քաղաքի բնակիչ Սահականուշ Հարությունի Կարապետյանից, նախկինում կուտակած պարտքերը ստանալու նպատակով այս տարվա մայիսի 2-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 104 շենքի մոտից բացահայտ առևանգել է վերջինիս դստերը՝ 9 տարեկան Թագուհի Խաչատրյանին:
Այսօր՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Պռոշյան փողոցում՝ ՀՀ կառավարական ամառանոցի հարևանությամբ, հսկայական ծառը ուժեղ քամու հետևանքով պոկվել և ընկել էր ճանապարհին:
Թոռնիկ Շամոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. օգոստոսի 5-8-ն ընկած ժամանակահատվածում` տարբեր օրերի ընթացքում, Արագածոտնի մարզի Սորիկ գյուղի հանդամասերում սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 14 տարին չլրացած անչափահաս Ա. Միրոյանի նկատմամբ:
Բուժմասերը գտնվում են անբավարար և խիստ մտահոգիչ հակասանիտարական վիճակում, պատշաճ հսկողություն չի իրականացվում կամ համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվում այնտեղ վարակիչ հիվանդությունների պատճառով (ջրծաղիկ) գտնվող զինծառայողներին ընդհանուր հիվանդներից մեկուսացնելու նպատակով: