«Ժառանգություն» կուսակցությունը գոհունակություն է հայտնում 2013 թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված՝ ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» հակասահմանադրական պայմանագիրը ՀՀ Ազգային ժողովում չվավերացվելու առթիվ:
Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի որդին՝ Գեւորգ Պետրոսյանը, տեղյակ չէր, որ հոր սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանին ՀՀ դատախազությունը որոշել է կալանքից ազատել:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Կարապետյանների ընտանիքը շնորհավորում են մեր բոլոր հայրենակիցների Ամանորն ու Սուրբ Ծնունդը և հավաստիացնում, որ այսուհետ ևս, որքան էլ դա ոմանց հաճո չլինի, իրենց հնարավորությունների սահմաններում իրականացնելու են տարաբնույթ ծրագրեր, որոնք միտված են հայրենիքի շենացմանը, մեր քաղաքացիների բարեկեցությանը, առկա մտավոր ներուժի ակտիվացմանն ու խրախուսմանը, ինչպես նաև տարբեր թիրախային խմբերի ու ոլորտների աջակցությանը:
Դեկտեմբերի 25-ին, ժամը 14.28-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ Քասախ գյուղի մոտակայքում, կայանված բեռնատարի մեջ գտնվող վարորդը չի արձագանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 25-ին, ժամը 13.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Վարագավան գյուղում այրվում է տուն:
Ոստիկանույթունը վերստին հորդորում է խստագույնս պահպանել օրենքի պահանջը, իսկ կարգազանցները կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության:
Բացի Սպիտակ քաղաքի երեխաներից, այս դպրոց են հաճախում նաև երեխաներ հարակից 22 գյուղերից: Դպրոցում մեծ մասամբ հենց գյուղից եկող երեխաներն են գիշերում, եւ քաղաքի ծայրամասերում ապրողները, թվով՝ մոտ 45 երեխա:
«Առավոտ» օրաթերթում դեկտեմբերի 19-ին հրապարակված «Պետական պատվեր, թե համակարգված ատկատ» խորագրով հոդվածի կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նամակով դիմել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին` հոդվածում տեղ գտած տեղեկությունների վերաբերյալ հիմնավորված փաստեր ներկայացնելու հարցով:
Պռոշյանի գյուղապետի սպանության գործով ամիսներ շարունակ կալանավորված Արայիկ Պետրոսյանն ազատ է արձակվել։
Զոհեր և վիրավորներ չկան: Վնասը նյութական է: Վթարի արդյունքում վնասվել է մեքենայի դիմապակին, ինչպես նաև կառույցի դուռն ու ապակիները:
ՀՔԱ Վանաձորի գրսենյակը գտնում է, որ շարունակաբար զորակոչիկները եւ նրանց ուղեկցող հարազատները արժանանում են մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, իսկ համապատասխան անձինք մնում են անպատիժ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 325-րդ հոդվածի 1-ին մասի և 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` Հ. Մ.-ի կողմից ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու և ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքի առթիվ:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. դեկտեմբերի 25-ի, ժամը 18.00-ի դրությամբ, ազատ են արձակվել 689 դատապարտյալ:
«Շատ դժվար են աշխատում դատախազությունում»,- նշել է Ս.Ջաղինյանը՝ հավելելով՝ «ոնց որ մեղադրանքն առաջադրել են, այդպես էլ հսկողությունն իրականացնում են»:
Դեկտեմբերի 25-ին, ժամը 07.57-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի 9-րդ փողոցի 2-րդ փակուղում գտնվող դպրոցի կաթսայատան տանիքում հրդեհ է բռնկվել:
Ուկրաինայի Լուգանսկ քաղաքի իրավապահներն ազատել են Հայաստանի քաղաքացուն, ում ավելի քան մեկ ամիս բռնի ուժով պահել են քաղաքի տներից մեկի նկուղում։ Առևանգողները նրան ազատ արձակելու դիմաց բարեկամներից պահանջել են 50 հազ․ ԱՄՆ դոլար։
ավուշի մարզի վարորդները բողոքում են, որ մարզում գործող ավտոգազալցավորման ճնշման կայաններում լիցքավորվող գազի չափման նոր սարքավորումներ տեղադրելուց հետո իրենք ավելի թանկ են վճարում։ Վարորդները կասկածում են, որ այդ սարքավորումներն այնպես են «կարգավորված», որ աշխատեն հօգուտ գազալցավորման կայանի տիրոջ։
Նոր տարվա շեմին շատերն այս առումով լարված են. կշարունակի՞ իրենց հետ աշխատել Մարգարիտա Գրիգորյան-Ռուբեն Ջաղինյան զույգը, թե՞ ոչ, նրանք չգիտեն։ Մեր տեղեկություններով, «սև ցուցակում» է հայտնվել նաև Արփեն Մովսիսյանի «Հայից հայ» հաղորդաշարը, որն անդրադառնում է մշակութային արժեքներին, մեր մեծերին։
Դեկտեմբերի 24-ին, ժամը 02.07-ին տեղեկատվություն է ստացվել, որ 22.58-ին թունավորման նախանշաններով «Արմենիա» ՀԲԿ են տեղափոխվել Նուբարաշեն 6-րդ փողոցի թիվ 1/4 շենքի 33-րդ բնակարանի բնակիչներ 1970թ. ծնված Ա. Բ.-ն և 1966թ. ծնված Զ. Չ.-ն:
Դիլիջանի բժշկական կենտրոնը կրում է Սիլվա Պետրոսյանի վաղամեռիկ ամուսնու՝ ավտովթարից զոհված Վլադիմիր Ավանյանի անունը: Վերջինս 1989-2007թվականներին հաջողությամբ ղեկավարել է Դիլիջանի հիվանդանոցը:
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով՝ Արդարադատության առաջին դասի խորհրդական Գարիկ Ավագյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դիլիջանում հնչած կրակոցների հետեւանքով դեկտեմբերի 25-ի գիշերը մահացել է «տեղական հեղինակություն» Նավոն:
«Սա ամենագեղեցիկ երգն է… արցունք է քամում… նվիրված է քսաներորդ դարի առաջին ցեղասպանությանը… տեղի է ունեցել 1915-ին…Դրա մասին երբեք այսպես չի գրվել… նա բացարձակ հանճար է»:
Հարցին, թե Նիկոլայ Բաղդասարյանը ասել էր, որ երբ քննության մեջ խախտումներ են լինում, քննիչին ուղարկում են արձակուրդ, Արսեն Սարգսյանը նշել է, որ դա փաստաբանի կարծիքն է, որը իրենց չի հետաքրքրում:
Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի ռեֆորմներից ամենաաղմկահարույցին՝ «կուտակայինի, ասում է, որ նման մեծ ժամանակահատվածի մեջ այսպիսի անչափելի ռեֆորմներ չեն արվում: «Դա նույնն է, որ ոնց որ մեկն ասի՝ ես Ձեզ սիրում եմ, բայց Ձեզ հետ կարող եմ ամուսնանալ 95 տարի հետո»,- ասում է նա:
Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, երեկ հունական Սալոնիկի քաղաքի հյուրանոցներից մեկում ձերբակալվել է 37-ամյա «օրենքով գող» Դավիդ Մազանաշվիլին, ով քրեական աշխարհում ավելի շատ հայտնի է որպես Դաթո Ռուսթավսկի։
ՀՀԿ-ականները որևէ վտանգ չեն զգում, քանի որ ԱԺ դարպասների մոտ հավաքվածների թիվն այսօր կլիներ մոտ 400 մարդ: Այդ պատգամավորներից և ոչ մեկի թիկունքին ընտրող չկա, որպեսզի գնա, նրանց հանի տներից, ինչպես անում էին 88-ին, ու պարտադրի հաշվի նստել իր կարծիքի հետ:
«Մամ, ես մարդ եմ սպանել, բայց չէի ուզում, ինձ էին սպանելու, տվել եմ, սրտի անոթին ա երեւի կպել», բայց ինքը պաշտպանվել է, ասել է. «Կուզեի՞ր ես լինեի նրա տեղը, որ նա չլիներ, ես պիտի լինեի»։